

Ի պատասխան ԷկոԼուրի հարցման ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) տրամադրել է տեղեկատվություն Հայաստանի հիդրոէներգետիկայի ոլորտի հսկաներից Որոտանի հիդրոհամալիրի մասին: Հիշեցնենք, որ այս հիդրոհամալիրը շահագործում է «Քոնթուր Գլոբալ ՀիդրոԿասկադ» ՓԲԸ-ն:
-
Ի պատասխան «Վերջին 5 տարիների ընթացքում տարեկան որքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրել Որոտանի հիդրոհամալիրը» հարցին նախարարության գլխավոր քարտուղար Ա. Ազատյանի 26.01.2022թ. N ԱԱ/932.2022 նամակում նշված է.
Որոտանի հիդրոհամալիրի կողմից վերջին 5 տարվա ընթացքում արտադրված էլեկտրական էներգիան՝ ըստ տարիների
- Նախարարությունն անպատասխան է թողել ««Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարներն ընդգրկված են պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի ցանկում: Արդյո՞ք «Քոնթուր Գլոբալ ՀիդրոԿասկադ» ՓԲԸ-ն գրավադրել է նաև այս ջրամբարների պատվարները, և արդյո՞ք դա չի հակասում ՀՀ օրենսդրությանը» հարցը։
- «Վերջին 5 տարիների ընթացքում ոռոգման նպատակով որքա՞ն ջրառ է իրականացվել «Քոնթուր Գլոբալ ՀիդրոԿասկադ» ՓԲԸ-ի ենթակայության տակ գտնվող ջրամբարներից սնվող ջրանցքներով և ջրագծերով» հարցին ի պատասխան նամակում նշված է.
Վերջին 5 տարիների ընթացքում ոռոգման նատակով Որոտանի հիդրոկասկադից ստացված ջրաքանակների վերաբերյալ
4. «2020-2021թթ «Սյունիք» ՋՕԸ-ի կողմից ի՞ նչ ծավալի աշխատանքներ են իրականացվել ջրանցքների և ոռոգման համակարգերի մաքրման ոլորտում» հարցին ի պատասխան նամակում նշված է
5.«Վերջին 5 տարիների ընթացքում ի՞նչ սոցիալական ծրագրեր է իրականացրել «Քոնթուր Գլոբալ ՀիդրոԿասկադ» ՓԲԸ-ն ազդակիր բնակավայրերում» հարցին ի պատասխան նախարարությունը ներկայացրել է ընկերության կողմից իրականացաված ծրագրերի ցանկը:
Փետրվար 01, 2022 at 12:45