«CEE Bankwatch Network»-ի բաց նամակը ՎԶԵԲ-ին՝ կատարելու էներգետիկ անցման իր հանրային պարտավորությունը

«CEE Bankwatch Network»-ի բաց նամակը ՎԶԵԲ-ին՝ կատարելու էներգետիկ անցման իր հանրային պարտավորությունը

«CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը բաց նամակ է հղել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ) էներգետիկ անցման և Փարիզյան համաձայնագրին բանկի պարտվորությունների համաձայնեցման վերաբերյալ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն միացել է նամակին:

Նամակում նշված է.

«Էներգետիկ անցումն ընդլայնելու համար ՎԶԵԲ-ը պետք է անցյալում թողնի «խողովակների երազանքները»

Մեկ այլ նամակ կարող է սկսվել անձնական պատմությամբ կամ տարբեր ճգնաժամերի, որոնցում մենք գտնվում ենք, տպավորիչ ներկայացմամբ՝ ցույց տալու, թե ինչ վնաս են հասցնում հանածո վառելանյութերը մեր հասարակություններին: Մենք կարող ենք հղում անել Բանկի մանդատին և անցյալի ձեռքբերումներին՝ խրախուսելու ձեզ գործելու համար: Բայց այս անգամ այդպես չենք անի: Մենք պարզապես ցանկանում ենք ձեզ կոչ անել՝ իրականացնելու նախորդ տարվա հանրային պարտավորությունը։

2021 թվականի հուլիսին Բանկը պարտավորվել է մինչև 2022 թվականի վերջը համապատասխանեցնել իր գործունեությունը Փարիզյան համաձայնագրին: Ոչ պրոֆեսիոնալ տեսանկյունից՝ Փարիզյան համաձայնագրի հետ ամբողջությամբ համապատասխանեցումը նշանակում է հանածո վառելանյութերի համար հանրային աջակցություն չունենալը: Դա նշանակում է ոչ մի աջակցություն ածխին, նավթին կամ գազին:

Ինչպես  տեղյակ եք, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ-ը դեռ սրան չի հասել, և անձնակազմի, բաժնետերերի հետ վերջին քննարկումները ցույց են տալիս, որ մոտ ապագայում դա չի փոխվի):

Մինչև այն սկսվելը Էներգետիկ ոլորտի ռազմավարության վերանայումը թվում է, թե չի հաջողվելու դուրս գալ սովորական բիզնեսի շրջանակից: Բանկի պորտֆելից հանածո վառելիքի ֆինանսավորումը բացառելու հավակնությունը, որը վերջին տարում ձևավորվում էր ՎԶԵԲ-ի շարքերում, գրեթե չորացել է: Այդպես չպետք է լինի:

Շատ կարևոր է հստակորեն ձևակերպել ՎԶԵԲ-ի դիրքորոշումը հանածո վառելիքի վերաբերյալ և նշել հանածո վառելիքի ֆինանսավորման դադարեցման ամսաթիվը:

ՎԶԵԲ-ը պետք է հասկացնի երկրներին, որտեղ աշխատում է, որ մաքուր էներգիայի անցումը լավագույն ելքն է ներկայիս կլիմայական, էներգետիկ և ապրելու ծախսերի ճգնաժամերի պայմաններում:

ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում կառուցվածքային փոփոխությունները պետք է արագացվեն։ Բանկի տրամադրության տակ գտնվող սահմանափակ ռեսուրսներով դրան հնարավոր չէ հասնել, եթե նա փորձի հավասարակշռել էներգետիկ անցման ընդլայնումը և կեղտոտ տեխնոլոգիաների ֆինանսավորումը:

Կլիմայի և բնապահպանական փաստարկները հանածո վառելիքի դեմ ամրապնդման որևէ կարիք չունեն: Հանածո գազն անցումային վառելիք չէ։ Մեթանի և ածխածնի երկօքսիդի արտանետումների շնորհիվ այն համեմատելի է ածխի հետ։ Այս ծրագրերը, եթե այժմ աջակցություն ստանան, կգործեն նաև 2050 թվականից շատ անց: Նույնը վերաբերում է հանածո վառելիքի գնման երկարաժամկետ պայմանագրերին, որոնք երկրներից և հաճախորդներից կպահանջեն հանածո վառելիքի համար վճարել ավելի երկար, քան պետք է` թույլ չտալով այդ երկրներին ֆինանսավորել իրենց էներգետիկ անցումը:

Ածխածնի կլանման և պահպանման և վերականգնվող ջրածնի տեխնոլոգիաները մինչ այժմ այն հիմնական միջոցներն են, որոնք օգտագործվում են երկրների կողմից՝ խթանելու իրենց արտանետումների նվազեցման ծրագրերը, բայց դրանք առևտրային իրականություն չեն: Եվ առաջիկա տասնամյակների ընթացքում դրանց օգտագործումը նույնպես, հավանաբար, սահմանափակվելու է հատուկ ոլորտներով, որոնք դժվարությամբ են ածխաջրածիններից հրաժարվում: Այս տեխնոլոգիաների թերությունները պետք է ընդունվեն և վերլուծվեն ՎԶԵԲ-ի ոլորտային քաղաքականության մեջ, հատկապես, քանի որ դրանք ներկայումս հիմնականում էներգիայի համակարգերում հանածո վառելիքը պահելու միջոց են:

Տնտեսական փաստարկները հօգուտ մրցակցային և մատչելի մաքուր տեխնոլոգիաների օրեցօր ուժեղանում են, և նույնն է նաև էներգետիկ անվտանգության դեպքում: Բանկը հստակ դերակատարում ունի էկոլոգիապես մաքուր էներգետիկայի ոլորտում ներդրումների` էժան ֆինանսավորման հասանելիության բարձրացման հարցում, որը ներկայում բացակայում է, և սահմանում է էներգետիկ անվտանգության նոր պարադիգմ իր գործունեության երկրներում՝ ապահովելու հուսալիություն և մատչելիություն՝ միաժամանակ նվազեցնելով արտանետումները:

Նմանապես, ՎԶԵԲ-ը պետք է մեծացնի իր աջակցությունն արդար անցումային և տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությանը, որն աջակցում է հանածո վառելիքի հեռացման հետևանքով տուժած անհատներին և համայնքներին, քանի որ գործող որոշ երկրներում հանածո վառելիքը դեռևս պետական եկամուտների հիմնական աղբյուրն է: Այս գործընթացը պետք է սկսել հիմա:

Մաքուր էներգիայի և ենթակառուցվածքների մեջ ներդրումների չափը չմեծացնելը երկրներին կհանգեցնի «էներգիայի քաղցին», ինչը կհրավիրի հանածո վառելիքի ներդրումների ևս մեկ փուլ կամ կխրախուսի հին, աղտոտող օբյեկտների օգտագործումը պահանջարկը բավարարելու համար՝ ակնհայտ բացասական ազդեցություն ունենալով հանրային առողջության և կլիմայի վրա։

Հետևաբար, ՎԶԵԲ-ը պետք է հստակ և գիտականորեն հիմնավորված հանածո վառելիքի բացառման քաղաքականություն սահմանի: Շատ ուշ և շատ հանկարծակի անցումը կառաջացնի ամենամեծ տնտեսական կորուստները և ֆինանսական անկայունությունը ձեր գործող երկրներում:

Այնպիսի բառերը, ինչպիսիք են «մոբիլիզացնել», «նախաձեռնել», «ֆինանսավորել և նպաստել» կամ թաքնվել ազգային երկարաժամկետ ռազմավարությունների (LTS) կամ Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (NDCs) հետևում, չեն հանգեցնի դեկարբոնիզացիայի, սայլը տեղից չի շարժվի: Ընդունելի չէ նաև նոր ռազմավարության մեջ գրել Բանկի գործող պրակտիկան և այն համարել որպես հաջողություն: Ռազմավարությունը պետք է ավելի մեծ հավակնություններ սահմանի և անի սովորականից ավելին. կլիմայի փոփոխությունը պետք է դիտարկվի որպես արտակարգ իրավիճակ:

Փարիզյան համաձայնագրի հետ համապատասխանեցնելը, որը հայտարարվել էր մեկ տարի առաջ, պետք է հանգեցնի ՎԶԵԲ-ի ներդրումների ամբողջական դեկարբոնիզացիայի, և, հետևաբար, մենք խնդրում ենք Բանկին ընդունել, որ նա պետք է իրականացնի հանածո վառելիքի բացառման կայուն քաղաքականություն՝ իր առաջիկա էներգետիկ ռազմավարության վերանայման միջոցով: Վերանայված ռազմավարությունը պետք է դադարեցնի ՎԶԵԲ-ի նոր աջակցությունը ածխի, նավթի և գազի հետախուզման, արտադրության, փոխադրման, պահեստավորման, վերամշակման և էներգիայի վերջնական օգտագործման համար»:

Դեկտեմբեր 05, 2022 at 17:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր