

ԷկոԼուր
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) տնօրենների խորհրդի պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին` Երեւանում, հանդիպեց հասարակայնության ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում էին Կուրթ Բաիերը, Օլե Բլոնդալը, Ժերոմ Բակոնինը, Օլե Հովլանդը, Հերբերթ Ջունկը, Յան Մաասը, Ջանլուկա Գրանդին, Պեդրո Մորիոն: Հասարակական կազմակերպությունները ներկայացնում էին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ ԷկոԼուրը:
EBRD-ի ներկայացուցիչները նշեցին իրենց այցելության նպատակը` տարբեր կառույցներից` իշխանական կառույցներից, բիզնեսից, ֆինանսական ինստիտուտներից, քաղաքական ընդդիմությունից եւ քաղաքացիական հասարակաության ներկայացուցիչներից տեղեկատվություն ստանալ Հայաստանում տիրող ընթացիկ իրավիճակի,սոցիալ-տնտեսական զարգացման մասին` հաշվի առնելով այն, որ EBRD-ն նոր ռազմավարություն է մշակում Հայաստանի համար 2012-2015թթ.:
Հասարակական կազմակերպությունները ներկայացրեցին իրավիճակի իրենց դիտարկումները եւ վերլուծությունները, որոնք անցկացրել են իրենց գործունեության ընթացքում: Մասնավորապես խոսքը Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտման մասին էր, միջազգային ֆինանսական ինստիտուտների ազդեցության եւ պատասխանատվության խնդրի մասին, բանկից ֆինանսավորում ստացող լեռնահանքային եւ այլ ազդեցիկ ընկերությունների մասին, կոռուպցիայի խնդրի մասին եւ այլն:
Հոկտեմբեր 19, 2011 at 10:55
