«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը եւ Օրհուս կենտրոնները

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը եւ Օրհուս կենտրոնները

ԷկոԼուր

«Հետք» էլեկտրոնային թերթը հարցազրույց է անցկացրել ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտոր Մարտիրոսյանի հետ: Հարցազրույցում ներկայացված է երկու մեծ հատված: Առաջինը ներկայացնում է նախարարության ներկայացուցչի պարզաբանումները խնդիրների վերաբերյալ, որոնք առաջացել են Օրհուս կենտորնների ցանցի եւ նախարարության  միջեւ հարաբերություններում, երկրոդը վերաբերվում ՀՀ վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքներին:

Օրհուս կենտրոնների առումով Վիկտոր Մարտիրոսյանը մասնավորապես ասում է. «Վրաստանն ունի մեկ օրհուս կենտրոն, որն ունի հասարակական կազմակերպության կարգավիճակ: Ադրբեջանը ունի մեկ օրհուս կենտրոն, որը նախարարության կազմում է, ասենք` ինչպես մեր «Տեղեկատվական- վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ն է: Կովկասյան երկու երկրներում, փաստորեն, կան երկու օրհուս կենտրոններ: Հայաստանն ունի տասնհինգ օրհուս կենտրոն, փառք ու պատիվ: Ի՞նչ պետք է անեն այս կենտրոնները: Այս կենտրոնների խնդիրը հասարակական կազմակերպությունների գործառույթը վերցնելը չէ: Սրանց խնդիրը պետք է լինի բնապահպանական ինֆորմացիայի տեղափոխումը: Այսինքն՝ թե ինչ է կատարվում համակարգում, ուր են գնում զարգացումները, ինչպես պիտի բնակչությանը պատրաստել այդ զարգացումներին»:

Օրհուս կենտրոնների ցանցի պատասխան նամակում մասնավորապես ասված է. «Ինչ մնում է Վրաստանի և Ադրբեջանի մեկական Օրհուս կենտրոն ունենալու հանգամանքին և դա ի ցույց դնելուն, կարծում ենք, որ Հայաստանում բնապահապանական կառավարման ոլորտում բարձր պաշտոն զբաղեցրած պաշտոնյան պետք է որ ունենա ազգային մտածելակերպ ու համեմատությունները կատարի հօգուտ Հայաստանի առաջընթաց զարգացման և ոչ թե հետընթացի:… Այսօր մեր իրականության ամենացավալի հատվածն այն է, որ Հայաստանում բնապահպանական կառավարման ոլորտում բարձր պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, որոնց մասնագիտական գիտելիքները խիստ կասկածելի են, որոնք չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում կոնվենցիայով պարտավորություն ստանձնել, որն է ՀԿ-ների դերն ու առաքելությունը, ինչո՞վ են զբաղվում Օրհուս կենտրոնները և ո՞րն է օրհուսների դերը»:

«ԷկոԼուր»-ը միանում է Օրհուս կենտրոնների մտահոգություններին հատկապես հասարակության մասնակցության առումով:  Որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցությունը ոչ միայն մեկն է Օրհուսի կոնվենցիայի 3 մասերից, այլեւ ամենից դժվար իրագործվող խնդիրներից մեկն է Հայաստանում ինչպես համապատասխան օրենսդրության, այնպես էլ  քաղաքական կամքի բացակայության պայմաններում:

Դեկտեմբեր 27, 2011 at 12:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր