ՀԲՃ-ն ներկայացնում է իր մոտեցումները կառավարության նոր պաշտոնյաների հետ համագործակցության վերաբերյալ

ՀԲՃ-ն ներկայացնում է իր մոտեցումները կառավարության նոր պաշտոնյաների հետ համագործակցության վերաբերյալ

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատը ներկայացնում է իր մոտեցումները կառավարության նոր պաշտոնյաների հետ համագործակցության վերաբերյալ:

«ՀՀ Կառավարության ղեկավարի և որոշ նախարարների վերջին փոփոխություններից հետո, հանրային, քաղաքական և լրագրողական որոշ շրջանակներում ակտիվացել են «նոր» պաշտոնյաների ու նրանց ղեկավարած պետական կառույցների հետ համագործակցության եզրեր գտնելու վերաբերյալ հարցադրումները։

Այս առումով անհրաժեշտ ենք համարում ներկայացնել Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության մոտեցումները․

• Հայաստանի նախկին կառավարությունը, ըստ էության, տապալել է բնապահպանական պետական քաղաքականության ոլորտը, ինչի հետևանքով մեր երկիրը կանգնած է էկոլոգիական լուրջ մարտահրավերների առջև, որոնք կոսմետիկ փոփոխություններով հնարավոր չէ լուծել, այլ անհրաժեշտ է լուրջ քաղաքական կամք և գաղափարախոսության հստակ վերաիմաստավորում։

• Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բնապահպանական տարատեսակ խնդիրներ լուծվում են ոչ թե հիմնավորված գրավոր առաջարկների, պետական տարբեր օղակներում անցկացված քննարկումների արդյունքում, այլ միայն հանրային հստակ, հաճախ նաև կոշտ պահանջի ձևակերպման դեպքում։

• Մենք վաղուց ներկայացրել ենք հանքարդյունաբերության ու փոքր ՀԷԿ-երի ոլորտներին վերաբերող հստակ ահազանգեր և առաջարկներ, որոնք ըստ էության մնացել են անպատասխան: Միայն դրանց ուղղությամբ պետական լիազոր մարմինների կողմից արվող գործնական քայլերն են կարող մեզ համար հիմք հանդիսանալ՝ մտածելու հետագա համագործակցության հնարավորությունների և ձևաչափերի մասին»,-ասված է ՀԲՃ-ի հաղորդագրության մեջ:

Հունիս 06, 2014 at 11:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր