«Դիլիջան» ազգային պարկի պահպանման միջոցառումների խստացումն առաջացրել է բնակիչների բողոքը

«Դիլիջան» ազգային պարկի պահպանման միջոցառումների խստացումն առաջացրել է բնակիչների բողոքը

ԷկոԼուր

Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Հաղարծին համայնքի բնակիչները փակել էին Իջևան -Երևան մայրուղու Հաղարծին համայնքի հատվածը` պահանջելով, որպեսզի «Դիլիջան» ազգային պարկը թույլ տա անտառից չոր փայտ դուրս բերել, քանի որ տաքանալու այլ միջոց չունեն:

Գյուղացիներին անտառ մտնել արգելել է «Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ տնօրեն Սահակ Մուրադյանը:

NEWS.am-ի հաղորդմամբ` ճանապարհը փակած գյուղացիների հետ զրուցել են Տավուշի մարզի դատախազը, ոստիկանապետը, ովքեր  համոզել են բնակիչներին բացել ճանապարհը՝ պայմանով, որ մարզպետը կխոսի Բնապահպանության նախարարի հետ, և անտառից ծառահատում անելու թույլտվություն կտրվի գյուղացիներին։

Հիշեցնենք, որ 02-12.09.2014թթ. «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները պարկի «Հաղարծին» եւ «Գոշ» տեղամասերում հայտնաբերել են ապօրինի անտառահատման եւ անտառախախտման 7 դեպք: Կազմվել է անտառխախտման   արձանագրություն՝ 27 ծառի և 4 խ.մ վառելափայտի անտառից ապօրինի դուրսբերման դեպքերի համար:

Սեպտեմբեր 18, 2014 at 17:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր