Կառավարության անդամներն աղբի մասով պատասխան չունեին

Կառավարության անդամներն աղբի մասով պատասխան չունեին

ԷկոԼուր

Ներկայումս Հայաստանում ստեղծվել կամ տարերայնորեն ձեւավորվել են ավելի քան 500 աղբավայրեր եւ բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են շուրջ 1500 հա տարածք, դրանք առաջացնում են բնապահպանական եւ սանիտարական լրջագույն խնդիրներ: Այս մասին ապրիլի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը: «Մեծ վտանգ է ներկայացնում աղբի այրումը, ինչը շատ վայրերում կատրվում է, եւ որի հետեւանքով արտաքին միջավայր են արտանետվում բազմաթիվ վնասակար միացություններ, որոնք բացասական ազդեցություն են ունենում մարդու օրգան համակարգերի վրա` մինչեւ անգամ առաջացնելով չարորակ ուռուցքներ, բնածին արատներ, չբերություն եւ այլ հիվանդություններ: Զարգացած երկրներում ընդունված է աղբի վերամշակող ձեռնարկությունների միջոցով ազատվել էկոլոգիական աղտոտվածությունից, իսկ ստացվող երկրորդային հումքը օգտագործել ոչ սննդային արտադրության մեջ: Հարցս հետեւյալն է` կառավարության օրակարգում դրվա՞ծ է աղբի վերամշակման ձեռնարկությունների հիմնան հարցը, կամ հնարավո՞ր չէ արտոնություններ տալ, շահագրգռել նորաստեղծ այն ձեռնարկություններին, որոնք կարող են կամ ցանկություն ունեն զբաղվել աղբի վերամշակմամբ»,- ՀՀ կառավարությանը հարցրեց պատգամավորը: Կառավարության անդամենրից ոչ ոք հարցին չպատասխանեց: Առաջարկեցին հարցը գրավոր ներկայացնել պատասխանի համար:

Ապրիլ 09, 2015 at 16:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր