«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի պատասխանը թափուկատարի վթարի վերաբերյալ

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի պատասխանը թափուկատարի վթարի վերաբերյալ

ԷկոԼուր

ԷկոԼուրը ստացել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի պատասխանը թափուկատարի վթարի և հետևանքների վերացման աշխատանքների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2016թ-ի նոյեմբերի 29-ին «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի թափուկատարի վթարի արդյունքում աղտոտվել է 1808 քառակուսի մետր տարածք: Շրջակա միջավայրին պատճառվել է 21 միլիոն 200 հազար դրամի վնաս: Շրջակա միջավայրին հասցված վնասի վերաբերյալ նյութերը ներկայացվել են ՀՀ դատախազություն:

Պատասխան նամակով «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ից հայտնել են. «2016թ-ի նոյեմբերի 29-ին թափուկատարի կոմպենսատորի շարքից դուրս գալու հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, և գործել է վթարային ազդարարման համակարգը: Վնասման մասին ահազանգն ստանալուն պես Ընկերությունն իրականացրել է վթարների վերացման պլանով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցառումները, համապատասխան պաշտոնատար անձինք տեղեկացվել են, անսարքությունը վերացնելու նպատակով վթարի վայր է ուղարկվել բրիգադ, արտահոսքն օպերատիվ կերպով դադարեցվել է:

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով վթարի մասին հայտնվել է ՀՀ ԲՊՆ բնապահպանական պետական տեսչությանը:

Ընկերությունը ստեղծել է պատահարի հետևանքների վերացման հանձնաժողով, որն իրականացրել է հողի հետագա աղտոտում թույլ չտալու ուղղությամբ բոլոր միջոցառումները, մակերեսը մաքրվել է թափված խյուսից և հողի աղտոտված շերտից:

Միաժամանակ, նման պատահարների կրկնությունը թույլ չտալու նպատակով, Ընկերությունն իրականացրել է վթարի պատճառների համալիր հետազոտություն: Ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ այդպիսի իրադրությունների կրկնության հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար:

Իր գործունեության բնապահպանական անվտանգության բարձրացման համար ընկերությունը ներկայում մոդեռնիզացնում է ձեռնարկության սարքավորանքի զգալի մասը, որը մնացել է Ընկերության նախորդ սեփականատիրոջից: Հիշեցնում ենք, որ սեփականատիրոջ փոփոխությունը եղել է 2016թ. ապրիլին, և սարքավորանքի այդպիսի նորացումը չի կարող արվել անմիջապես, դա երկար և ջանք պահանջող աշխատանք է:

Ներկայում ընկերությունում ներդրվում է բնապահպանական կառավարման համակարգ: Այն ուղղված է պաշարների և էներգիայի խելամիտ օգտագործմանը, շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելմանը, ժամանակակից սարքավորանք և տեխնոլոգիաներ կիրառելուն, ինչպես նաև աշխատողների ներգրավմանը և շրջակա միջավայրի վիճակի համար անձնական պատասխանատվության բարձրացմանը»:

Փետրվար 13, 2017 at 18:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր