Դեկտեմբեր 09, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը հարց է բարձրացրել, թե պետական վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ բնական պաշարներից ստացվում են գերշահույթներ, սակայն հարկման առումով պետությունը դեռ չունի մշակված մեխանիզմներ, որպեսզի կարողանա օգտվել դրանից։
Դեկտեմբեր 07, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Մենք պահանջում ենք չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը և հանդես գալ գործընթացը կասեցնելու հայտարարությամբ:
Դեկտեմբեր 02, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Արաքսին առնչվող հարցը մեզ շատ է մտահոգում. դեռեւս արտանետումներ են լինում Արաքսի մեջ, թեեւ դրանք պարբերաբար բնույթ չեն կրում: Բայց հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնոլոգիան այնպիսին է, որ հնարավոր չէ խուսափել վթարներից: Ֆաբրիկան հնացել է, բնականաբար, չենք կարող խուսափել վթարներից, ինչը նույնպես բնապահպանական խնդիրներ է երբեմն հարուցում
Դեկտեմբեր 01, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
«Շարունակվում են Երեւանի բետոնապատումն ու հանրային զբոսայգիների ոչնչացումը: Քաղաքաշինության նախարարությունն էլ շարունակում է իր անդեմ կեցվածքը՝ անկարող լինելով անգամ բացահայտ ապօրինի մի կցակառույց ապամոնտաժել»
Նոյեմբեր 29, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Մեզ անհանգստացնում է նաև այն փաստը, որը դելֆինարիումի շինարարությունը սկսվեց առանց Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և հասարակական լսումների: Սա ուղղակիորեն հակասում է Օրհուսի կոնվենցիային, քանի որ կառույցի համար օգտագործվելու է մաքուր խմելու ջուր:
Նոյեմբեր 29, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
առաջարկում եմ քննարկել պետական շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու հարցը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության (ներառյալ քրեական) ենթարկելու համար
Նոյեմբեր 24, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Կապված Հայաստանի Վերահսկիչ Պալատի մեղադրանքների հետ ԱրմԻնֆո գործակալության հարցերին է պատասխանում GeoProMining Խմբի կորպորատիվ ներդրումների և ռազմավարական զարգացման գծով առաջին փոխնախագահ Սերգեյ Իգորեվիչ Նոսովը:
Նոյեմբեր 17, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Metal Prince LTD կորորացիային պատկանող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն «ԷկոԼուր»-ին նամակ է ուղարկել, որտեղ անհամաձայնություն է հայտնում «ԷկոԼուր»-ի ահազանգերին` Ճոճկանի պոչամբարի վթարային վիճակի վերաբերյալ
Նոյեմբեր 16, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Մենք պնդում ենք, որ Արգիճի գետի ավազանում ընկերության գործունեության վերաբերյալ ՀՀ բնաահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգոււմներ անցկացնի եւ արդյունքները հրապարակվեն:
Նոյեմբեր 10, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքեց Սեւանի ավազանում «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության անօրինական գործողությունների`Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ «ԷկոԼուր»-ի եւ Գավառի Օրհուս կենտրոնի հայտարարությանը:
Հոկտեմբեր 29, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին սույն թվականի հոկտեմբերի 29-ին ուղարկվել է դիմում, որում ասվում է.
Հոկտեմբեր 28, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Հայաստանում դեռեւս ուրանի հանքեր չեն հայտնաբերվել: Նախարարի խոսքերով` ներկայումս երկրի Սյունիքի մարզում մետաղի հայտնաբերման ուղղությամբ տարվում են հետախուզական աշխատանքներ, սակայն դեռեւս ոչ մի արդյունք չկա:
Հոկտեմբեր 28, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Ներկայացվեց հանրապետության նախագահին ուղղված հայտարարությունը, որտեղ պահանջում են չեղյալ համարել ուրանին առնչվող բոլոր իրավական ակտերը և կասեցնել գորընթացը:
Հոկտեմբեր 27, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Պարոն Խաչատրյան, խոսակցություններ են պտտվում, մեր թերթին էլ են «հասել», որ այդ հանքի աշխատողների, նույնիսկ նախագծողների գումարը չի վճարվել, վերջիններիս 50 մլն վճարվել է, մնացածը պարտ եք մնացել, նրանք արդեն հույս էլ չունեն, որ կստանան այդ գումարը:
Հոկտեմբեր 26, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
մեր 19.10.2010թ. թիվ 01/08/2554-10 գրությամբ ժամկետ է տրվել (մեկ ամիս) ընկերությանն իր միջոցներով ապամոնտաժելու կիսակառույց ինքնակամ շինությունները եւ վերականգնելու քանդված տարածքը` այն բերելով նախկին տեսքին:
Հոկտեմբեր 26, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Պարոն նախարար, Արգիճիի ՀԷԿ-ի հետ կապված հստակ հայտարարեցիք, որ կառույցն ապօրինի է, պետք է ապամոնտաժվի: Բայց երեկվա դրությամբ ոչինչ չի արվել, իսկ մարզպետը չգիտես ինչու արձակուրդ է գնացել:
Հոկտեմբեր 18, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
զերծ մնալ արգելավայրի տարածքում լանդշաֆտային եւ կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման խախտումից` տնտեսական եւ բնակելի օբյեկտների շինարարություն ու շահագործում, ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս տրանսպորտային միջոցների երթեւեկություն եւ այլն
Հոկտեմբեր 15, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը կոչ է անում հասարակական կազմակերպություններին եւ ակտիվիստներին օգնել` վերահսկելու ճանապարհները, որոնցով անտառից փայտանյութ է դուրս բերվում: