ԷԿՈԼՈԳՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ԷԿՈԼՈԳՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ԷկոԼուր

Մեծարգո պարոն Սարգսյան
Ներքոստորագրյալ խմբերը, որ ներկայացնում են աշխարհի միլիոնավոր մարդկանց, կոչ են անում Հայաստանի կառավարությանն անմիջապես դադարեցնել Երևանի Կոմիտասի անվան այգում դելֆինարիումի շինարարությունը: Դելֆինների բանտարկումն այս տարածքում անմարդկային և անօրինական արարք է: Բացի այդ, պանթեոնում թաղված եմ հայազգի նշանավոր և աշխարհահռչակ մարդիկ, ինչը դելֆինարիումի կառուցումն այս տեղանքում դարձնում է մշակութային և էսթետիկական առումով անհարիր:

Մեր տեղեկություններով` կառույցի համար ծրագրվում է Ուկրաինայից Հայաստան ներկրել չորս շշաքիթ դելֆին: Շշաքիթ դելֆինները գրանցված են Ուկրաինայի վտանգված կենդանիների ու բույսերի Կարմիր գրքում: Մեզ համար պարզ չէ, արդյո՞ք դելֆինարիումի համար «նախատեսված» դելֆինները որսված են, թե՞ բուծարանում աճեցված: Ցանկացած դեպքում, մենք միասնաբար դեմ ենք հանրային զվարճության կամ դելֆինների օգնությամբ իրականացվող թերապիայի նպատակով այս կետազգիների որսին ու ազատազրկմանը:

Նրանց որսի ու ազատազրկման ընթացքում, որ շատ հաճախ դաժան գործողություն է, այս վայրի ծովային կենդանիները շոկի և սթրեսի են ենթարկվում` իրենց բնական, դինամիկ, էկոլոգիապես հարուստ շրջակա միջավայրից կտրվելով և փակ, ստերիլ, անբնական միջավայրեր տեղադրվելով: Անազատության մեջ դելֆինները հաճախ տառապում են խոցերից և ագրեսիվ վերաբերմունք դրսևորում իրենց ցեղակիցների և մարդկանց հանդեպ: Այս իրավիճակներում դելֆիններ են վիրավորվել և նույնիսկ սպանվել, մարդիկ, այդ թվում նաև փորձառու վարժեցնողներ, ստացել են վնասվածքներ:

Դելֆինները վայրի կենդանիներ են և մյուս կետազգիների նման բարդ հասարակարգերով շատ խելացի, գիտակից ու զգայուն արարածներ են: Նրանք օգտագործում են բիոսոնարի մի ձև, սակայն անազատության մեջ նրանց ուլտրաձայները անդրադարձվում են փոքր ավազանի բետոնի պատերից: Փակվելով ակվարիումային «ցուցափեղկերում»ч այս կենդանիները ոչ միայն ազատությունից են զրկվում, այլև բնական կենսակերպի պայմաններից, ինչպիսիք են օրական 40 մղոն լողալը, կենդանի կերը և վտառի հետ շփումը:

Հայաստանի կլիման բոլորովին չի համապատասխանում դելֆինների կամ որևէ այլ ծովային կենդանիների գոյատևման համար: Հայաստանի ամառները շոգ են, չոր, ձմեռները` ցրտաշունչ:  Ավելին, Հայաստանի բարձրությունը կտրուկ տարբերվում է Ուկրաինայի բարձրությունից: Այս կլիմայական և աշխարհագրական գործոնները կարող են շատ վտանգավոր լինել դելֆինների և այլ ծովային կաթնասունների համար: Անհնար է դելֆինի գոյատևման համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծել անազատության մեջ ընդհանրապես, Երևանում` մասնավորապես:

Կոմիտասի այգու դեպքում չորս դելֆին հինգ մետր խորությամբ և 18մ շառավղով փոքր ավազանը կիսելու են մեկ ծովառյուծի և երկու փոկի հետ: Սա անընդունելի է, քանի որ, անկասկած, խիստ անբարենպաստ ազդեցություն կունենա կենդանիների հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա:

Մեզ անհանգստացնում է նաև այն փաստը, որը դելֆինարիումի շինարարությունը սկսվեց առանց Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և հասարակական լսումների: Սա ուղղակիորեն հակասում է Օրհուսի կոնվենցիային, քանի որ կառույցի համար օգտագործվելու է մաքուր խմելու ջուր: Նախագծի իրականացումը չպետք է թույլ տրվեր առանց Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման:

Եվ վերջապես, մեզ հիասթափեցրել է այն փաստը, որ թույլ է տրվել նախագիծն իրականացնել «Ներում» ընկերության հետ, որի գործունեությունը Ուկրաինայում խիստ կասկածելի է և, հավանաբար, անգամ ապօրինի: Համարվում է, որ Ուկրաինայի համապատասխան կառույցների դելֆինները պատշաճ փաստաթղթեր չունեն: Ամենայն հավանականությամբ այս կենդանիները Հայաստան տեղափոխման համար երբևէ մաքսազերծում չեն անցել:

Մենք կոչ ենք անում Հայաստանին չհանդուրժել դելֆինների ավազանների մուտքը և միանալ այն երկրների ցանկին, որ ներառում է Չիլին, Կիպրոսը, Խորվաթիան և Կոստա Ռիկան, որոնք դեմ են նմանատիպ կառույցներին: Դելֆիններ պահելն ամբողջ աշխարհում կասկածելի գործունեություն է` վերը նշված պատճառներով: Այսպիսի կառույցի ներկայացումը Հայաստանում բացասական միջազգային արձաքանք կխթանի: Վերոհիշյալ պատճառներով խնդրում ենք ձեզ նկատի ունենալ դելֆինների բարեկեցությունը, ինչպես նաև երկրի համբավը և անմիջապես դադարեցնել Երևանում դելֆինարիայի կառուցման ծրագրերը:

Մենք պատրաստ են տեղեկացնել ամբողջ աշխարհի մեր միլիոնավոր անդամներին, որոնք դեմ են դելֆինարիումի կառուցմանը, եթե դուք շարունակեք դելֆինարիումի շինարարությունը: Սակայն հուսով ենք, որ դրա փոխարեն կկարողանանք հայտնել  մեր անդամներին, որ Հայաստանի կառավարությունը պատասխանատու և կարեկից որոշում կայացրեց`դելֆինարիումի կառուցման գործընթացը դադարեցնելով:

Նոյեմբեր 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր