Հարց հանքարդյունաբերող ընկերություններին՝ ի՞նչ ֆինանսական հարաբերություններ ունեք դուք հասարակական կազմակերպությունների հետ «կոռեկտ» հրապարակումների համար

Հարց հանքարդյունաբերող ընկերություններին՝ ի՞նչ ֆինանսական հարաբերություններ ունեք դուք հասարակական կազմակերպությունների հետ «կոռեկտ» հրապարակումների համար

ԷկոԼուր

Հասարակայնության 5 ներկայացուցիչներ, որոնք ընդգրկված են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) մեջ, նամակ են հղել հանքարդյունաբերող ընկերություններին՝ բացելու ֆինանսական հարաբերությունների մասին տվյալները այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք սկանդալային տեսահոլովակում մեղադրվում էին գումար շորթելու մեջ: Տեսահոլովակը պատրաստված էր անանուն անձանց կողմից և տարածված էր «Facebook» սոցիալական ցանցում՝ «Փակագծերից դուրս» էջում, որը նույնպես անանուն էր բացվել, փակ էին էլեկտրոնային հասցեները, ուղարկողի տվյալները և այլն:

Նամակն ուղարկվել է այն ընկերություններին, որոնք տվյալ տեսահոլովակում նշված են որպես «կոռեկտ» հրապարակումների համար գումար տրամադրողներ: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը չի հայտնաբերել տեսահոլովակի հեղինակներին և որակավորել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի («Զրպարտություն»):

«Սույն թվականի նոյեմբերի 25-ին «Facebook» սոցիալական ցանցում անհայտ անձանց կողմից բացված «Փակագծերից դուրս» անվամբ էջում տեղադրված է անիմացիոն տեսանյութ, որտեղ մասնավորապես նշված է. «Կան փաստաթղթային ապացույցներ առ այն, որ («ԷկոԼուր») հասարակական կազմակերպությունը գումար էր ստանում որոշ հանքարդյունաբերական ընկերություններից կոռեկտ անդրադարձերի համար: Հաստատված է, որ «ԷկոԼուրը» տասնյակ միլիոններ է ստացել մի քանի տրանշների միջոցով, որոնցից ամենախոշորը կազմել է ութսունմեկ միլիոն դրամ: Նման աշխատաոճի հեղինակն է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնի» անդամ, «ԷկոԼուր» հասարակական կազմակերպության հիմնադիր, Գիտությունների ազգային ակադեմիայի՝ Տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ինգա Զարաֆյանը: Նման գործելաոճում նրան օգնել են մի շարք շահագրգիռ անձինք, այդ թվում ... Արթուր Գրիգորյանը և այլ փոխկապակցված անձինք: Կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ այս կերպ Զարաֆյանը և իր ընկերները հարաբերություններ են կառուցել և կառուցում այնպիսի հանքարդյունաբերող ընկերությունների հետ, ինչպիսիք են «Գեոպրոմայնինգը», «Դանդի Փրեշս Մեթալզը», «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը» և այլն: Փաստորեն, «Էկոլուրի» գործողությունները հանդիսանում են շանտաժ և շորթում»:

Նշված ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը կարող եք գտնել այս հասցեով՝ https://www.facebook.com/%D5%93%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-222206958193447/?pnref=story :

Հաշվի առնելով, որ տեսանյություն նշված սուբյեկտներից վեց հոգին հանդիսանում են ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի անդամներ (Ինգա Զարաֆյան, Արթուր Գրիգորյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ և «Գեոմայնինգ» ՍՊԸ), գտնում ենք, որ տեսանյութում տեղ գտած տեղեկատվությունն անմիջական ազդեցություն ունի ԲՇԽ-ի բնականոն գործունեության հետ:
Հարկ է նշել, որ ԱՃԹՆ Ստանդարտի՝ Քաղաքացիական հասարակության արձանագրությունից և այլ ուղեցույցերից հետևում է, որ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամները չպետք է շահերի բախում ենթադրող հարաբերությունների մեջ լինեն հանքարդյունաբերական ընկերությունների հետ, ինչը բխում է նշված անիմացիոն տեսանյութի բովանդակությունից:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև ԲՇԽ ձևավորան գործընթացը ԱՃԹՆ պահանջների հետ համապատասխանությունը գնահատելու անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում ենք՝ տրամադրեք լիարժեք տեղեկատվություն, թե արդյոք ԱՃԹՆ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության ընտրություններին մասնակից անձինք անհատապես կամ իրենց հասարակական կազմակերպությունների միջոցով ֆինանսական հարաբերությունների մեջ են եղել ձեր կազմակերպությունների հետ։ Եթե այո, ապա խնդրում ենք առանձին նշել այդ կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների անունները»,- ասված է նամակում:

Հունվար 09, 2017 at 14:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր