Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը

Ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջեւանում:

1991թ. ընդունվել եւ 1995թ. լրագրողական գործունեության պատճառով հեռացվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից (ժուռնալիստիկայի բաժին):

1994-1995թթ. եղել է «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» օրաթերթերի լրագրող, 1998-1999թթ.` «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1999-2012թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր:

2006թ. եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2007թ. ընդգրկվել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակում (1-ին համար): 2008թ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

2015թ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀԱԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: 14.09.2012-07.03.2013թթ.՝ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2018 թ. մայիսի 8-ին ընտրվել է ՀՀ վարչապետ:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Մայիս 08, 2018 at 13:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր