

ԷկոԼուր
Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը խոստանում է կրկնապատկել կանաչ տարածքները:
Նախընտրական ծրագրի «Հանուն կանաչ և գեղեցիկ Երևանի» բլոկում նշված է.
• պահպանել և ավելացնել այգիները, կանաչ գոտիները, ջրավազանները, շատրվանները,
• Հրազդանի կիրճը, Հաղթանակի այգին և նրան հարող տարածքը սահմանել որպես բնապահպանական գոտի,
• Երևանյան լիճը և նրան հարող տարածքը վերածել համաքաղաքային նշանակության հանրային հանգստի, կանաչ գոտիների,
• կրկնապատկել կանաչ տարածքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծառատեսակների ընտրությանը:
Կուսակցությունը նաև խոստանում է կարգավորել աղբահանության խնդիրը, ստեղծել աղբի տեսակավորման և էկոլոգիական վերամշակման տնտեսություն, վերականգնել և զարգացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը:
ՀՅԴ-ի քաղաքապետի թեկնածուն Միքայել Մանուկյանն է, ով ներկայում զբաղեցնում է Անտառային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:
Սեպտեմբեր 13, 2018 at 17:58
