

ԷկոԼուր
ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող դաշինքների ու կուսակցությունների նախընտրական ծրագրերի բնապահպանական բաղադրիչները: Ներկայացնում ենք «Իմ քայլը» դաշինքի, որի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, նախընտրական ծրագրի բնապահպանությանն առնչվող կետերը.
«- Վերանայել Երևանի փողոցների մաքրման, աղբահանության և ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացը:
- Հիմնել աղբի վերամշակման գործարան:
- Տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծել աղբը տարանջատված տարաներում թափելու հնարավորություն:
- Արևային էներգիայի և էներգախնայող համակարգերի օգտագործմամբ ընդլայնել փողոցների լուսավորման ցանցը:
- Տնկել 500 000 ծառ մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ստեղծելով ոռոգման համակարգ` կանաչապատել Նորքի անտառները և Սարալանջի փողոցին հարակից տարածքները: Ծանր մետաղներով աղտոտված տարածքներում տնկել դրանք չեզոքացնելու հատկություն ունեցող բուսատեսակներ:
- Բարեկարգել և ընդլայնել հանրային կանաչ տարածքները:
- Վերագործարկել բոլոր չգործող շատրվաններն ու նախաձեռնել նորերի կառուցումը:
- Թափառող շների գլխաքանակի կառավարման համար կիրառել բացառապես ստերջացման մեթոդը:
- Վարչական բոլոր տարածքներում հատկացնել վայրեր շների զբոսանքի համար:
- Մաքրել հանրային նշանակության տարածքները, այդ թվում` Հրազդանի կիրճը, Երևանյան լիճը և դրա շրջակայքը»:
Սեպտեմբեր 17, 2018 at 17:47
