

ԷկոԼուր
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կառաջադրվի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ պատգամավորներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ալեն Սիմոնյանը:
Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն անդամ Հակոբ Սիմիդյանը:
Դեկտեմբեր 20, 2018 at 17:18