ԷկոԼուրի` «կանաչ» իրավունքների պաշտպանության փորձը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի 2-րդ ֆորումին

ԷկոԼուրի` «կանաչ» իրավունքների պաշտպանության փորձը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի 2-րդ ֆորումին

2021թ. նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի 2-րդ ֆորումը: «Արդյունահանող արդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու իրավունքների վրա» սեսիայի ժամանակ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց էկոլոգիական թեժ կետերում բնակվող մարդկանց «կանաչ» իրավունքների պաշտպանության ԷկոԼուրի փորձը:

Նա ներկայացրեց հանքարդյունաբերության ազդեցության գոտում գտնվող տարածքների՝ Սյունիքի մարզի Կապան, Գեղանուշ, Արծվանիկ ու Դաստակերտ, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Շնող/Թեղուտ, Արմանիս և Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գնդեվազ բնակավայրերի բնակիչների իրավունքների խախտման օրինակները: Ըստ Ինգա Զարաֆյանի՝ հիմնականում խախտվում են մաքուր և անվտանգ ջրի հասանելիության, առողջության, առողջ շրջակա միջավայրում ապրելու, սեփականության, գործունեության ազատ ընտրության իրավունքները: Իսկ ամենից շատ խախտվում է սեփական իրավունքների պաշտպանության իրավունքը:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկվել ԷկոԼուրի կողմից տուժած բնակչությանն աջակցելու ուղղությամբ, Ինգա Զարաֆյանն օրինակ բերեց Շնող/Թեղուտի, Ախթալայի և Ալավերդու ակտիվ բնակիչների, տեղի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և չեխական «Առնիկա» բնապահպանական ՀԿ-ի համագործակցությունը: «Շրջակա միջավայրի քիմիական աղտոտվածության բացահայտման, այդ մասին բնակչության իրազեկվածության և հանրային արշավների անցկացման արդյունքում մարդիկ արդեն իսկ պաշտպանում են իրենց խախտված իրավունքները դատարանի միջոցով»,- ասաց նա:

Սեսիային մասնակցել են նաև «Europe and Central Asia Business and Human Rights Resource Centre»-ի հետազոտող Էյշլի Ռեյնոլդսը, Ղազախստանի «ԿազՄունայԳազ» ազգային ընկերության Կայուն զարգացման բաժնի ղեկավար Դուման Մուսսինը, Վրաստանի «Green alternative» ՀԿ-ի փորձագետ Կետտի Գուջարաիձեն, Ուկրաինայում «OECD» քարտուղարության ազգային համակարգող Մարինա Կուպչուկը: Սեսիան վարում էր ՄԱԶԾ-ի Եվրոպայի և ԱՊՀ-ի երկրների տարածաշրջանային բյուրոյի թիմի ղեկավար Լաուրա Ալտինգերը:

Նոյեմբեր 12, 2021 at 15:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր