

Ներկայում պլաստիկ թափոնները կազմում են ծովային աղբի 85 տոկոսը: Մինչև 2030 թ-ը օվկիանոսում դրա ծավալը գրեթե եռապատկվելու է. տարեկան դրանք կավելանան 23-37 միլիոն մետրիկ տոննայով: Այս մասին նշված է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի (UNEP) նոր զեկույցում, հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Զեկույցի հեղինակները նշում են, որ պլաստիկ թափոններով աղտոտվածությունը ծանր հետևանքներ է ունենում մարդու առողջության, համաշխարհային տնտեսության, կենսաբազմազանության և կլիմայի վրա։ Վտանգի տակ են հայտնվելու ոչ միայն բուսական ու կենդանական աշխարհը, այլև մարդիկ, ովքեր նույնպես պաշտպանված չեն ջրի աղբյուրների պլաստիկ աղտոտումից։ Այդ աղտոտվածությունը, ըստ փորձագետների, կարող է առաջացնել հորմոնալ փոփոխություններ, զարգացման խանգարումներ, վերարտադրողական խանգարումներ և քաղցկեղ: Նրանք կոչ են անում հրատապ նվազեցնել պլաստիկի օգտագործումը և փոխել դրա արտադրության և վաճառքի ցիկլը։
Հոկտեմբեր 25, 2021 at 14:13