

Հրապարակվել է «Հայաստանի բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման համակարգ. Առկա իրավիճակը և առաջարկություններ» զեկույցը:
Զեկույցը մշակվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Միավորված Ազգերի Եվրոպայի համար տնտեսական հանձնաժողովի, Միավորված Ազգերի շրջակա միջավայրի ծրագրի, Միավորված Ազգերի արդյունաբերական զարգացման ծրագրի և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Եվրոպական Միությունը հանուն շրջակա միջավայրի գործողությունների» ծրագրի շրջանակներում: Այն պատրաստվել է «Բնապահպանական համապատասխանության ապահովման և բնապահպանական պատասխանատվության ռեժիմներ» ծրագրի ղեկավար Օլգա Օլսոնի կողմից:
Զեկույցում ներկայացված են Հայաստանի Հանրապետության բնապահպանական համապատասխանության ապահովման համակարգի վերանայումները, որոնք ներկայացվել և քննարկվել են 2021թ. նոյեմբերի 17-18-ը տեղի ունեցած բնապահպանական համապատասխանության ապահովման երկրորդ տարածաշրջանային սեմինարում: Մասնավորապես, հաշվետվությունն ամփոփում է Հայաստանում բնապահպանական համապատասխանության ապահովման համակարգի վիճակը՝ ներառյալ իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, մոնիտորինգը, կիրարկումը և համապատասխանության խթանման աշխատանքները: Այն վեր է հանում թերությունները և ներկայացնում համակարգի բարելավմանն ուղղված նախնական առաջարկություններ:
Զեկույցը պատրաստվել է կամերալ հետազոտության և երկրորդական աղբյուրների հիման վրա, ներառյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվել են Հայաստանում մի քանի շահագրգիռ կողմերի կողմից:
Զեկույցում բացահայտվել են.
Իրավական և թույլտվությունների շրջանակ
-Հայաստանի Հանրապետությունը մեծամասամբ ունի այն օրենքները, որոնք անհրաժեշտ են երկրի բնապահպանական խնդիրների լուծման համար: Իրավական ակտերով սահմանված են արտանետման սահմանային թույլատրելի մակարդակները, որոնց համար պահանջվում է շրջակա միջավայրի տվյալ ոլորտի թույլտվությունը, ինչպես նաև որոշ աղտոտիչ նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
- Թույլտվությունների տրամադրումը թվայնացվում է:
- Հայաստանը Եվրոպական Միության հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որը ներառում է բնապահպանական հիմնահարցեր և խթանում է օրենսդրական բարեփոխումները: Ի լրումն, Հայաստանը նաև հավատարիմ է 20 միջազգային պայմանագրերի, որոնք արտացոլված են ազգային բնապահպանական օրենսդրության մեջ:
- Չնայած Հայաստանն ունի բնապահպանության ոլորտի համապարփակ օրենսդրություն, սակայն վերանայումը դրան նպաստելու է։
- Հայաստանում իրականացվում են հասարակական խորհրդատվություններ բնապահպանական օրենքների և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, և բարձրացել է հատկապես հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրության թափանցիկությունը:
Բնապահպանական ոլորտի օրենսդրական պահանջների պահպանման ինստիտուցիոնալ շրջանակ
- Հայաստանում բնապահպանության ոլորտի օրենսդրական պահանջների պահպանման համար հիմնական պատասխանատու մարմիններն են` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որը պատասխանատու է քաղաքականության մշակման, թույլտվությունների տրամադրման կամ չեղարկման, ընդհանուր հսկողության իրականացման համար, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ), որն ապահովում է բնապահպանության և ընդերքի ոլորտներում անվտանգության և օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն, իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի (ՎԱ) Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը իրականացնում է Տեսչության գործունեության համակարգում:
- ԲԸՏՄ-ի՝ ՎԱ-ին, այլ ոչ թե ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը հաշվետու լինելը, բացառիկ երևույթ է և կարող է խթանել Տեսչության գործունեության տեսանելիությունը: Այնուամենայնիվ, ԲԸՏՄ-ի և Նախարարության միջև կանոնավոր հաղորդակցությունն ու համագործակցությունը պետք է լինի ավելի նպաստավոր:
Բնապահպանական ոլորտի օրենսդրական պահանջների պահպանման մոնիթորինգի ռեժիմը
- Հայաստանի բնապահպանական ոլորտի օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման տարբեր մեխանիզմները ներառում են ռիսկի վրա հիմնված պլանային ստուգումները, ոչ պլանային ստուգումները, լաբորատոր հետազոտության բաժնի կողմից ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ինքնամոնիթորինգի (ինքնավերահսկողության) տվյալների վերահսկումը, հանրության և հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ներ) կողմից անկախ վերահսկողության իրականացումը, ինչպես նաև գրավոր դիմումների, թեժ գծերի միջոցով կամ սոցիալական լրատվամիջոցներով ստացված ահազանգերով պայմանավորված ստուգումների և դիտարկումների մասնակցության հիման վրա անալիտիկ հետազոտությունների և չափագրուների իրականացում:
- Թույլտվություն ունեցող սուբյեկտների ռիսկերը հիմնված են 2019թ.-ին ընդունված մեթոդաբանության վրա, ինչը թույլ է տալիս ԲԸՏՄ-ին վարել բոլոր տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման վերաբերյալ տվյալների բազան:
- ԲԸՏՄ-ն ստուգումներ է իրականացնում բացառապես ստուգաթերթի միջոցով՝ համաձայն Հայաստանի օրենսդրության: Սա օգտակար է միատեսակ վայրերը ստուգելու համար, սակայն տարեկան պլանավորված տեղամասերի ստուգումների թիվը, ըստ երևույթին, քիչ է:
- Թեև ընկերությունները պարտավոր են ԲԸՏՄ-ին եռամսյակային հաշվետվություններ ներկայացնել, սակայն ինքնամոնիթորինգի վերաբերյալ հանրությանը հասանելի տեղեկատվություն չկա:
Բնապահպանական ոլորտի օրենսդրական պահանջների պահպանման կիրարկման ռեժիմը
- Բնապահպանության ոլորտի օրենսդրական պահանջների խախտումներին արձագանքելու նպատակով ԲԸՏՄ-ի կողմից կիրառվում են գործիքների լայն զանազանություն։ Դրանց շարքում են նախազգուշացումները, տուգանքները, ինչպես նաև առաջարկությունները լիազոր մարմնին՝ թույլտվությունները չեղարկելու վերաբերյալ, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցրած մեծ վնասի և քրեական գործերի ուղարկումը ոստիկանություն:
- Սահմանված տույժերի դեմ գործում է բողոքարկման քառաստիճան գործընթաց, թեև մտահոգություններ կան, որ բողոքարկման գործընթացները ձգձգվում են դատական ծանր ընթացակարգերի պատճառով:
- Բնապահպանական վճարների ռեժիմը բաղկացած է թույտվություններով սահմանված ծավալների հարկերից, որոնք ավելանում են աղտոտման թույլատրելի շեմերը գերազանցելու դեպքում և սահմանում է շրջակա միջավայրին հասցված վնասի համար վճարումներ՝ օգտագործելով որոշումներում նշված բանաձևերը՝ նման վնասի համար տուգանքները հաշվարկելու համար: Այնուամենայնիվ, բնապահպանական վճարների ռեժիմը բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են հարկվող աղտոտիչների մեծ քանակությունը և տուգանքների չափազանց ցածր դրույքաչափերը՝ աղտոտողներին մտափոխելու համար:
- Հայաստանում բացակայում է բնապահպանական ապահովագրության իրավական դաշտը.
Oրենսդրական պահանջների պահպանման խթանման գործիքների օգտագործումը
- ԲԸՏՄ-ն իրականացնում է բնապահպանական համապատասխանության ապահովման վերաբերյալ իրազեկության բարձրացման և վերապատրաստման միջոցառումների մեծ մասը՝ որպես իր մանդատի մաս: Այն օգտագործում է սոցիալական մեդիան իրազեկության բարձրացման համար, մշակում է իրազեկման միջոցառումների տարեկան պլաններ և կազմակերպում է հանդիպումներ տնտեսական օպերատորների, ՀԿ-ների և տնտեսական միությունների հետ՝ տեղեկատվության փոխանակման նպատակով: Այդ հանդիպումներին ԲԸՏՄ-ն պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում բնապահպանական պահանջների պահպանման, ինչպես նաև դրանց խախտման հետևանքով առաջացող պատասխանատվության վերաբերյալ: Այնուամենայնիվ, ԲԸՏՄ-ի կայքում նման հանդիպումների մասին մանրամասներ չկան:
- Շրջակա միջավայրի նախարարությունը և ԲԸՏՄ-ն համատեղ իրականացնում են որոշ գովազդային գործողություններ: Օրինակ՝ 2021 թվականին նրանք առցանց տեղեկատվություն են հրապարակել և համագործակցել են Սևանա լիճը պաշտպանելու արշավի շուրջ։
- Հայաստանը համապատասխանության խթանման ոլորտում առաջընթաց է արձանագրել։ Այդուհանդերձ, կանոնակարգերի, համապատասխանության ապահովման գործիքների և բնապահպանական համապատասխանության ապահովման ինստիտուցիոնալ պարտականությունների իմացությունը ամրապնդման կարիք ունի:
Զեկույցում արվել են հետևյալ առաջարկությունները.
Իրավական և թույլտվությունների շրջանակ
- Վերանայել շրջակա միջավայրի պահպանության ոլորտի կարգավորող դաշտը՝ բացահայտելու ուղիներ՝ այն ավելի քիչ երկիմաստ դարձնելու և ընկերությունների համար ավելի շատ խթաններ ապահովելու համար՝ լիովին ապահովելու համապատասխանությունը:
- Քննարկել դեպի թույլտվություն տրամադրելու ինտեգրված մոտեցմանն անցնելը:
- Թույլտվության պահանջներում հաշվի առնել աղտոտիչների թունավորության կշիռը:
- Բարելավել հաղորդակցումը շահագրգիռ կողմերի, ներառյալ մասնավոր հատվածի և ՀԿ-ների հետ բնապահպանական քաղաքականության և թույլտվությունների վերաբերյալ:
Բնապահպանական համապատասխանության ապահովման ինստիտուցիոնալ շրջանակ
- Հնարավորություններ ընձեռել ԲԸՏՄ-ին ուսումնասիրելու կարևոր բնապահպանական օրենսդրական առաջարկները, մեկնաբանելու թույլտվության նոր հայտերը և հեշտ հասանելիություն ստանալու թույլտվություններին:
- Քննարկել Շրջակա միջավայրի նախարարության և ԲԸՏՄ-ի պարտականությունները հանրության առջև պարզաբանման հարցը, օրինակ, բնապահպանական խնդիրների հետ կապված բողոքների առնչությամբ:
- Քննարկել վերապատրաստման ծրագիր մշակելու հարցը՝ ԲԸՏՄ-ում տեսուչների կարողությունները զարգացնելու համար՝ օգտագործելով օբյեկտիվ Հիմնական կատարողական ցուցանիշները, որոնք իդեալականորեն համատեղում են ինչպես քանակական, այնպես էլ որակական ասպեկտները:
- Հնարավորության դեպքում բարելավել ԲԸՏՄ-ի տեղեկատվության կառավարումը ավտոմատացման միջոցով:
Զեկույցի պատրաստման աշխատանքներում մասնակցել է նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Մարտ 18, 2022 at 17:00
