Սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը մշակման ավարտական փուլում է

Սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը մշակման ավարտական փուլում է

2022թ. մայիսի 13-ին էկոԼուրի մամուլի ակումբում տեղի ունեցավ «Սոցիալ-էկոլոգիական» կոնսորցիումի անդամների հանդիպումը՝ քննարկելու «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի ավարտական փուլում նախատեսվող աշխատանքները:

Քննարկմանը մասնակցել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը,  «Նոր Հորիզոններ» ՀԿ-ի նախագահ Արթուր Վարդազարյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ, ծրագրի փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը և ծրագրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը:

Հանդիպմանը քննարկվել են ծրագրի շահառու Լոռու մարզի Ախթալա, Օձուն, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան համայնքների համար սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ընդհանուր փաստաթղթի ձևաչափը, փաստաթղթի օրենսդրական հատվածը, համայնքների զարգացման ծրագրերում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներառման վերաբերյալ վերոնշյալ համայնքների ավագանու որոշման նախագծերը:

Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ: 

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Մայիս 18, 2022 at 15:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր