

«էկոԼուրը» ներկայացնում է «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում պատրաստված «Զարգացման նոր հնարավորություններ՝ համայնքների համար» տեսաֆիլմը: Ծրագրի ընթացքում մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման հեռանկարների, հնարավորությունների ու ակնկալիքների մասին խոսում են Սյունիքի մարզի Սիսիան ու Գորիս, Գեղարքունիքի մարզի Մարտունի ու Վարդենիս և Լոռու մարզի Ախթալա ու Օձուն համայնքների Տեղական ինքնակառավարման մարմինների ու տեղական ՀԿ-ների ներկայացուցիչները, ակտիվ բնակչությունն ու ծրագրի փորձագետները:
Ֆիլմում շեշտադրվում է սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման գործընթացում բնակիչների և Տեղական ինքակառավարման մարմինների ակտիվ մասնակցությունը, որը քաղաքականության՝ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերում ներդնելու և հետագայում կիրառելու գլխավոր երաշխիքն է: Կարևորվում է քաղաքականության միջոցով համայնքներում առկա սոցիալ-էկոլոգիական ռիսկերը նվազեցնելու հնարավորությունը և բիզնեսի ու Կառավարություն հետ հարաբերությունները նոր մակարդակի բերելը: Ֆիլմի կարևոր եզրահանգումն այն է, որ քաղաքականությունը հնարավարություն կտա զուգակցել բիզնեսի և այլընտրանքային ճյուղերի զարգացումը, մեղմել կամ վերացնել բացասական ազդեցությունն ու պաշտպանել համայնքների սոցիալ-էկոլոգիական իրավունքները:
«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
ԴԱՏԱ ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետերը միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետերը:
Հունիս 29, 2022 at 14:03