ՀՀ կառավարությունն արագ տեմպով իջեցնում է համայնքային հողերի կատեգորիան փոքր ՀԷԿ-երի կառուցման համար

ՀՀ կառավարությունն արագ տեմպով իջեցնում է համայնքային հողերի կատեգորիան փոքր ՀԷԿ-երի կառուցման համար

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունն արագ տեմպով իջեցնում է համայնքային հողերի կատեգորիան փոքր ՀԷԿ-երի կառուցման համար: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մշակել է եւս երկու փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագծեր, որի համար  ապրիլի 12-ին ՀՀ կառավարությունը  կքննարկի Սյունիքի մարզի երկու համայնքներում` Նոր Աստղաբերդում (0.3504  հեկտար) եւ Քարահունջում (0.1 հեկտար ), հողերի կատեգորիան իջեցնելու մասին որոշումների նախագծերը:

ՀԷԿ-երից մեկը կառուցվելու է Գեղի գետի Աջիբաջ և Քիրս վտակների ափամերձ հատվածում, մյուսը` Որոտան գետի Գորիս /Վարարակն/ վտակի աջ ափին:

Ինչպես նշված է Կառավարության որոշման նախագծերի փաստաթղթերում, Նոր Աստղաբերդ համայնքում ՓՀԷԿ-ի գործարկման արդյունքում տարեկան կարտադրվի 42.86 մլն.ԿՎՏ ժամ էլեկտրաէներգիա: Իսկ Քարահունջ-ում տարեկան կարտադրվի 5.19մլն.ԿՎՏ ժամ էլեկտրաէներգիա:

Որոտանի վրա արդեն իսկ կառուցված է Որոտանի  «կասկադը», որը բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայանների համալիրից։ Որոտանի վրա նախատեսված է կառուցել եւս 7 ՓՀԷԿ: Իսկ Գեղի գետի ջրային ավազանում նախատեսվում է 10 փոքր ՀԷԿ-ի կառուցում, որոնցից մեկը Գեղի գետի Գյարդ վտակի վրա, որը Կապան քաղաքին մատակարարում է խմելու ջրի մոտ 50%-ը:

Ապրիլ 11, 2012 at 19:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր