

ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ը ներկայացնում է «Քաղաքական կուսակցությունների էկոլոգիական ծրագրերի մոնիտորինգ» շարքի հերթական թողարկումը: Նյութը նվիրված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 2007թ. նախընտրական ծրագրի բնապահպանությանը նվիրված բաժնին: Այն ծրագրում կոչվում է «Շրջակա միջավայրի պահպանություն»: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման և բնական պաշարների ողջամիտ օգտագործման բնագավառում առկա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է համարում մարդկանց արժանավայել ապրելու համար բնապահպանական անվտանգ կենսապայմանների ստեղծումը, բնապահպանական նոր քաղաքականության, այդ թվում` «Շրջակա միջավայրի անվտանգության ապահովման հայեցակարգի», բնապահպանական երկարաժամկետ, համալիր պետական ծրագրերի մշակումը, ինչպես նաև բնապահպանության և բնօգտագործման ոլորտի օրենսդրության կատարելագործումը:
Բնական պաշարների ողջամիտ օգտագործման պետական քաղաքականության իրականացման առումով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձգտելու է ակտիվ քաղաքականություն իրականացնել հետևյալ ուղղություններով.
1. հստակեցնել բնական պաշարների օգտագործման ոլորտի, այդ թվում` հողային, ջրային անտառային ու բնական այլ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և պահպանության խնդիրները, ծրագրային հիմքերի վրա դնել օդային ավազանի պահպանման և դրա բարենպաստության մակարդակի բարձրացման հարցերը,
2. հատուկ ուշադրություն դարձնել Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, բնակլիմայական և ռեկրեացիոն արժեք ունեցող էկոհամակարգի հիմնախնդիրների լուծմանը, մշակել և իրականացնել Սևանա լճի բնական մակարդակի վերականգնման, նրա էկոհամակարգի բնական պաշարների վերարտադրության, պահպանման և դրանց օգտագործման համալիր, տարեկան և նպատակային ծրագրեր»:
Ապրիլ 12, 2012 at 17:01
