

Lragir.am
Վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձան բնապահպանական խնդիրները: Այս առնչությամբ հրապարակվեց բաց նամակ, կատարվեցին դիմումներ Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կեցվածքի վերաբերյալ: Այդ խնդիրների առնչությամբ ներկայացնում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անդրադարձը.
«Բնությունն արարչաստեղծ իրականություն է, որի նկատմամբ պետք է մշտական խնամք և հոգածություն դրսևորել: Այն կոչված է ծառայելու արարչագործության պսակը հանդիսացող մարդու բարօրությանը, և մարդուն իրավունք է վերապահված խելամտորեն օգտագործել բնական պաշարները:
Մենք ողջունում ենք բնապահպան կազմակերպությունների կողմից դրսևորված ուշադրությունը և նախանձախնդրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ:
Բնապահպանական խնդիրները իրենց լուծումները պիտի գտնեն պետական պատկան մարմինների կողմից օրենսդրության շրջանակներում` առաջնորդված երկրի և հասարակության շահերով»:
Ապրիլ 12, 2012 at 18:11
