Շուկայական հարաբերությունները եւ շրջակա միջավայրը կարող են հաջող միասին գոյություն ունենալ միայն իրավական պետության դեպքում

Շուկայական հարաբերությունները եւ շրջակա միջավայրը կարող են հաջող միասին գոյություն ունենալ միայն իրավական պետության դեպքում

ԷկոԼուր

Հայաստանի էկոլոգիական խնդիրների, էկոլոգիական հարցերի վրա շուկայական տնտեսության ազդեցության մասին «ԷկոԼուր»-ի հետ հարցազրույցում խոսում է Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն Ազատության հիմնադրամի Հարավային Կովկասի ծրագրի ղեկավար Յասեմին Պամուկը:  

«Հասկանում եմ, որ Հայաստանը դժվար բնապահպանական իրավիճակում է գտնվում: Շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթները սեմինարի ընթացքում ցույց տվեցին, որ Հայաստանում շրջակա միջավայրը բազմակողմանի համալիր բարդ է: Մյուս կողմից էլ հասկանում եմ, որ երկրի կառավարության վարած քաղաքականությունը եւ ռազմավարությունը մեծ տեղ է տալիս հանքահումքային արդյունաբերությանը` հուսալով մեծ եկամուտների, հասույթների գանձումներին: Հասկացել եմ նաեւ, որ կառավարության վարած քաղաքականությունը շրջակա միջավայրի հարցերով զբաղվող ակտիվիստների եւ կազմակերպությունների կողմից գնահատվում է որպես միակողմանի, անհամապատասխան եւ անհամաչափ: Ես կարծում եմ, որ Հայաստանի նման փոքր երկրի դեպքում ակտիվիստները ինչ-որ չափով իրավացի են, քանի որ Հայաստանի պես փոքր երկիրը, եթե ուզում է մրցունակությունը պահպանել շուկայում, ուզում է տնտեսական հաջողությունների հասնել, չպետք է նստի մեկ ձիու վրա, այսինքն` չպետք է հույսը կապի մեկ ոլորտի հետ, եւ մասնագիտական մեկ նեղ ուղղությամբ գնա: Քննարկումներից եւ ելույթներից հասկացա նաեւ, որ խնդիր է դիտվում ոչ միայն վարած քաղաքականության միակողմանիությունը, այլ նաեւ այն, որ ազգաբնակչության ներգրավվածությունը քաղաքականության ուղղությունների որշումներ կայացնելումն է: Բացի այդ էլ այն մտավախությունը, որ կառավարությունն իր որոշումներում  հաշվի չի առնում ժողովրդի առողջությանը սպառնացող վտանգները: Նաեւ ակտիվիստները մտավախություն ունեն ջրային պաշարների եւ ջրամբարների հետ կապված, որոնք Հայաստանի հարստությունն են եւ ռազմավարական կարեւորություն ունեն Հայաստանի համար, որ կառավարությունը դրանք էլ հաշվի չի առնում: Շուկայական պայմաններում այդ ազատ փոխանակման շրջանակներն էլ կազմում են իրավական պետության այնպիսի ինստիտուտներ, որոնք խաղի կանոններն են որոշում եւ ապահովում դրանց պահպանումը: Իսկ լիբերալիզմի տեսանկյունից էլ պետությունը պետք է հնարավորինս փոքր, բայց ազդեցիկ լինի, եւ նրա հիմնական առաջադրանքներից պետք է լինի ապահովել այդ խաղի կանոնների պահպանումը, որպեսզի կանոնների պահպանման ընթացքում տեղի չունենա որեւէ մեկի իրավունքի խախտում: Եթե նման խախտում էլ հանկարծ տեղի ունենա, որպեսզի օրինական ճանապարհով այդ խախտման դեմ համապատասխանաբար հատուցվի: Մենք ելնում ենք շուկայի անհրաժեշտությունից, բայց  շուկան առանց իրավական պետության առկայության, համարում ենք անհնար: Ցավոք, իմ տեսանկյունից ոչ մի պետություն, նաեւ Գերմանիան 100%-ով չի իրականացնում այդ սկզբունքները: Պետք է խոստովանեմ, որ Գերմանիայում էլ շատերն ավելի շատ վստահում են պետությանը, քան սեփական ուժերին: Սակայն ինչ վերաբերվում է իրավական պետության առկայությանը, ապա Գերմանիան, իմ կարծիքով, աշխարհի ամենազարգացած իրավական պետություն ունեցող երկրներից է: Հայաստանի առումով թեեւ ես իրավական փորձագետ չեմ, այսինքն` ես կարող եմ հիմնվել միայն միջազգային կառույցների կողմից անցկացրած գնահատականների եւ ցուցանիշների վրա, այնպես որ այդ զեկույցներից իմ հասկացածն այն է, որ Հայաստանը դեռ հասուն իրավական պետություն չէ: Իմ տեսանկյունից ամենակարեւոր թերությունը, վատ կողմն այն է, որ ժողովուրդը, մարդիկ չեն էլ վստահում իրավական պետության գոյության հնարավորությանը: Ոչ իրավական համակարգին են վստահում, ոչ էլ պետությանը:  Իսկ դա մեծ պրոբլեմ է, քանի որ այդ ինստիտուտները կարող են գոյատեւել , կարող են ապրել, միայն եթե ունենան ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը: Փոփոխությունները միշտ էլ հայերի ձեռքերում են, երկրի ժողովրդի ձեռքերում: Մենք ոչինչ փոխել չենք կարող. մենք հյուր ենք երկրում եւ չունենք մտադրություն երկրում որեւէ բան փոխելու: Մտադրություն չունենք երկրի ներքին գործերում խառնվելու: Մեր նպատակն է աջակցել եիտասարդական կազմակերպություններին, տեղական ՀԿ-ներին, կիսել նրանց հետ մեր փորձը, հաղորդել նրանց եվրոպական կոնտեքստը եւ խորհրդատվություն մատուցել մեր գործընկերներին, թե ինչպես նրանք կարող են առավել արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը, որով կաջակցեն մեզ միջազգային եվրոպական կոնտեքստում այլ լիբերալ ուժերի հետ համագործակցության ժամանակ: Մեր շահը դա է: Մենք բոլորս մեզ համարում ենք Գերմանիայի դեսպաններ»:                  



Ապրիլ 19, 2012 at 17:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր