Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է, որ Նորագավիթի այգիների տարածքը չի կառուցապատվի, իսկ հետո…

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է, որ Նորագավիթի այգիների տարածքը չի կառուցապատվի, իսկ հետո…

ԷկոԼուր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ միասին մայիսի 24-ին այցելեց Նորագավիթ եւ այգիների վարձակալներին խոստացավ, որ այգիների տարածքը չի կառուցապատվի: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը: Ըստ նրա` մարզադաշտի համար հատկացված 12 հա հողատարածքի 6-7 հա տարածքում խիտ այգիներ են: Քաղաքապետը 28 այգետերերին հետ զրույցում  ասել է, որ պատրաստեն այգիների սեփականաշնորհման համապատասխան փաստաթղթերը, եւ որ այդ հարցերով կզբաղվի Շենգավիթի համայնքապետը:

Սակայն, ինչպես տեղեկացնում է Սիլվա Ադամյանը, Շենգավիթի համայնքապետ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ այգեգործների տնկած այգիները  պետք է աճուրդով վաճառեն նրանց վրա: Բնակիչները նամակ են պատրաստում, որ դիմեն ՀՀ մարդու իրավունքի պաշտպանին:

Լուսանկարը` Սիլվա Ադամյանի

Մայիս 25, 2012 at 15:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր