Նորարարական գաղափարները եւ երիտասարդությունը` Հայաստանի Ամերիկյան համալսարանում հունիսի 3-ին

Նորարարական գաղափարները եւ երիտասարդությունը` Հայաստանի Ամերիկյան համալսարանում հունիսի 3-ին

ԷկոԼուր

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ) իրականացնում է Երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամի հաշվետու միջոցառում, ուր 18-25 տարեկան երիտասարդներ տարբեր մարզերից մինչև 300,000 դրամ դրամաշնորհ են ստացել իրենց համայնքներում տարբեր ծրագրեր իրականացնելու համար: Միջոցառումը տեղի կունենա կիրակի օրը հունիսի 3-ին, ժամը 12:00-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքի 2-րդ հարկում:  Միջոցառման ժամանակ 20 երիտասարդներ կներկայացնեն իրենց կատարած ծրագրերը, ինչպես նաև կներկայացվեն նախաձեռնության 2րդ փուլում հաստատված ծրագրերը:

Երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամի մասին

Երիտասարդական նախաձեռնությունների հիմնադրամը Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ)-ի նոր նախաձեռնությունն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին իրականացնելու իրենց նոր նախագծերն եւմտահաղացումները: Այս նախաձեռնության շրջանակներում մենք ցանկանում ենք բացահայտել, ոգեշնչել եւ աջակցել երիտասարդներին, ոչ ֆորմալ երիտասարդական խմբերին և երիտասարդական նախաձեռնություններին, որոնք կարող են համախմբվել բաց հասարակության գաղափարների տարածման շուրջ: Նախաձեռնության շրջանակներում մենք ակնկալում ենք  ստանալ-նորարարական գաղափարներ, որոնք ուղղված կլինեն երիտասարդությանը հուզող տարբեր հարցերին, ներառելով, բայց չսահմանափակվելով, կրթության, երիտասարդության զբաղվածության, շրջակա միջավայրի, կոռուպցիայի, ինչպես նաև երկրի հասարակությանը և պետությանը հուզող այնպիսի հրատապ խնդիրների, ինչպիսիք են մարդու իրավունքների պաշտպանությունը, սեփականության իրավունքը, ընտրությունները, ընտրական իրավունքի պաշտպանությունը, հանրային վայրերի պահպանումը, խոսքի ազատությունը և այլն: Այս փոքր դրամաշնորհի նպատակն է երիտասարդների գիտելիքների, հմտությունների եւ մոտիվացիայի օգնությամբ, մշակված նորարական գաղափարների միջոցով փորձել քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այդ հարցերին և դրանց լուծման հնարավոր եղանակներին:

Հունիս 01, 2012 at 19:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր