

ԷկոԼուր
Հայաստանում նոր միտում է նկատվում, հանքեր բացել հենց հատուկ պահպանվող տարածքների հարեւանությամբ կամ հենց անտառում: Միայն 2012թ. մայիս ամսին առնվազն երեք հանքավայրի բաց եղանակով շահագործման աշխատանքային նախագծի հասարակական լսում տեղի ունեցավ:
Մայիսի 14-ին «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի գյուղապետարանում անցկացրեց հասարակական լսումներ՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ: Քարաբերդի հանքավայրը հարակից է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Մարգահովիտի և Գյուլաքարակի սոճու պետական արգելավայրերին, ինչպես նաև Դիլիջանի ազգային պարկին:
Մայիսի 29-ին Սյունիքի մարզի Ծավի գյուղապետարանում «Օփուլենդ Թրեյդինգ Սոլյուշնս» ՍՊԸ-ն անցկացրեց Բարձրադիրի (Մազրա) ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի հասարակական լսումները: Հանքավայրը հարակից է Շիկահողի արգելոցին:
Մայիսի 30-ին Կոտայքի մարզում Հրազդանի քաղաքապետարանում նախատեսված էր Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործման նախագծի հասարակական լսումները: Սակայն այն ձախողվեց, քանի որ կազմակերպիչները`
«Ալյումինա Քորփորեյշն» ընկերության ղեկավարները չներկայացան քննարկման: Հանքավայրը մոտ է Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր, Փյունիկ և Ծաղկաձոր բնակավայրերն, հարակից է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Հանքավանի ջրաբանական, Արզականի և Մեղրաձորի, Մարգահովիտի պետական արգելավայրերին, ինչպես նաև Դիլիջանի ազգային պարկին:
Մայիսի 31-ին ՀՀ կառավարությունն իր հրաժարականից առաջ հաստատեց մի որոշում որով 1,15 հա անտառային տարածքը կվերաքծվի հանքավայրի` Լոռու մարզի Քարինջ գյուղի տարածքում գտնվող Զկռուտի դոլերիտային բազալտների հանքավայրի շահագործման նպատակով: Որոշման ընդումանը չխանգառեց անգամ Գյուղատնտեսության նախարարության առարկությունը:
Հունիս 01, 2012 at 20:06
