

ԷկոԼուր
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն կոչ է արել նորընտիր խորհրդարանին կատարել նախընտրական խոստումները եւ պատասխանատվության կանչել նրանց, ովքեր զբաղվել են Փակ շուկայի մասնավորեցմամբ: Խորհրդարանական խմբակցություններին ուղղված ՀԿ-ի բաց նամակում նշված է. « Հարգելի պատգամավորներ դիմում ենք Ձեզ, հաշվի առնելով Ձեր նախընտրական ծրագրերն ու խոստումները:
Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող «Երևանի կենտրոնական ծածկած շուկա» ճարտարապետական հուշարձանի քանդման ընթացքի վերաբերյալ պատկերացում կազմելու ու այդ արարքի ամբողջ շղթայի իրական պատասխանատուներին բացահայտելու նպատակով, խնդրում ենք պատգամավորական հարցման կարգով ՀՀ կառավարությունից ու Երևանի քաղաքապետարանից տեղեկատվություն պահանջել և տրամադրել մեզ հրապարակման համար հանրային սեփականություն հանդիսացող նշված հուշարձանի մասնավորեցման ամբողջ ընթացքի մասին` իրենց իրավական (փաստաթղթային) հիմնավորումներով»:
Հունիս 04, 2012 at 18:46
