

ԷկոԼուր
Հրազդանի ցեմենտի գործարանի հարեւանությամբ տարածվում են Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը: Գյուղացիներն այդ հողերը սեփականաշնորհել են, սակայն չեն մշակում: «1000-ից մեկը ուժ ունի, որ հողը վարի: Ամբողջ մարդիկ աղքատ են:… Գյուղացուն ոչնչով չեն օգնում: Գնացեl եմ գյուղսովետը, ասում եմ, ազիզ ջան, գարի, ցորեն, կարտոշկա բա ժողովրդին չե՞ք տա, կասի չէ: …Ցորենի սերմնացուն էլ գյուղապետը բաժանել է 4 հոգու վրա»,- «ԷկոԼուր»-ին պատմեց ջրառատցի Լիպարիտ Մուրադյանը, ով խոպան հողերում արածեցնում էր իր կովերին:
«30 քանի տարի էս դաշտերի բրիգադիրն եմ եղել: Գյուղատնտես կար, դիրեկտոր կար, մի հատ խոպան հող չէիր տեսնի: …Հիմա ամբողջ մեխանիզմը ծախին, վերացրին: …Էս տարի ասին, Ծառուկյան Գագոն պիտի տրակտոր տա, գյուղապետին հարցրի, ասեց, ըտենց բան չկա, ընկեր Մուրադյան»,- ասաց Լ. Մուրադյանը: «ԷկոԼուր»-ի հարցին, թե ինչ կցանկանա, որ կառավարությունն աներ Ջրառատի համար, Լ. Մուրադյանը պատասխանեց. «Մեխանիզմ լիներ, ժողովուրդը վարեր, ցաներ, չմնար սենց»:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ձեռքբերումները 2007-2011 թվականներին» հաշվետվության մեջ նշված է, որ հանրապետության մարզերից գյուղատնտեսության մեջ զբաղվածության ամենացածր տեսակարար կշիռը Կոտայքի մարզում է:
Հունիս 11, 2012 at 20:11



