Ազգային քաղաքականության առանձնահատկությունները

Ազգային քաղաքականության առանձնահատկությունները

ԷկոԼուր

Մինչ թեժ քննարկումներ են գնում Ամուլսարի նախագծի շուրջ, ի հայտ են գալիս հակասություններ, որոնցով հարուստ է մեր ազգային քաղաքականությունը: Սա այն դեպքն է, երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը: Արդեն հայտնի է, որ կառավարությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման արտոնագիր է տվել, բայց մոռացել է, որ 2008թ. կառավարության որոշմամբ հաստատել է Ջերմուկ քաղաքի` որպես առողջարանային գոտու կենտրոնի զարգացման ծրագիրը: Իսկ այդ գոտու սահմանը 2-3կմ է հեռու Ամուլսարից: Հետո պարզվեց, որ կառավարությունը մոռացել է եւս մի ռազմավարական` Հատուկ պահպանվող տարածքների ցանցի զարգացման ծրագրի մասին, որը հաստատվել է 2002թ-ին:  Այդ ծրագրի շրջանակներում պլաններ կան Ջերմուկ ազգային պարկ ստեղծելու վերաբերյալ:

Պատմում է WWF-Armenia-ի տնօրեն Կարեն Մանվելյանը. «Մենք ուղղակի շատ կարճ եւ արագ գնահատում ենք արել, արդյոք հնարավոր է այնտեղ ազգային պարկ ստեղծել, թե ոչ: Այնտեղ կա արդեն իսկ գործող երեք արգելավայր: Մեր մոտեցումն այն է, որ այդ արգելավայրերը կարելի է բերել մեկ կառավարման մարմնի ներքո` միացնելով իրար, ունենալ մի մեծ տարածք, ազգային պարկ, որն առաջին հերթին կարեւոր է եւ կենսաբազմազանությունը պահպանելու համար, եւ երկրորդը, կխթանի այնտեղ տուրիզմը: Բացի այդ, մենք ուսումնասիրել ենք այդ տարածքների մոտավոր տնտեսական վիճակը, ինչքան հարկեր են մուծվում պետական բյուջե` սանատորիաներից Ջերմուկ, կամ մնացած ջրերն արտադրողների կողմից, եւ համեմատել` հանքարդյունաբերության դեպքում ինչքան պետք է մուծվի: Եթե այսպես վերցնենք, ապա կոպիտ ասած, մոտ 5 միլիոն դոլլարի չափով պետբյուջե է գնում Ջերմուկի այդ համակարգի միջոցով հարկերի ձեւով, իսկ Ամուլսարի ծրագրով, ինչքան գիտեմ, նախատեսվում է 20 միլիոն տարեկան: 15 տարի Ամուլսարը կգործի ու հետո չի գործելու, Իսկ Ջերմուկը միշտ կգործի 100-ավոր տարիների ընթացքում: Երբ որ կամփոփենք մեր  զեկույցը, կներկայացնենք բնապահապանության նախարարություն, հմապատասխան կառույցների»:



Հունիս 12, 2012 at 17:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր