Չնչին փոփոխություններ ՀՀ կառավարության նոր կազմում

Չնչին փոփոխություններ ՀՀ կառավարության նոր կազմում

ԷկոԼուր

ՀՀ կառավարության նոր կազմը կրեց չնչին փոփոխություններ: Նոր նախարարներ նշանակվեցին 5 նախարարություններում: Այսպես, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գլխավորեց Արտեմ Ասատրյանը, Առողջապահության նախարարությունը` Դերենիկ Դումանյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը` Հրաչյա Ռոստոմյանը, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը` Գագիկ Բեգլարյանը, Քաղաքաշինության նախարարությունը` Սամվել Թադեւոսյանը:  Իրենց պաշտոններում կշարունակեն աշխատել Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Ըստ էության, նոր ձեւավորված կառավարության կազմում 18 նախարարություններից 15-ը կղեկավարեն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, իսկ երեք` Արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարությունները, կղեկավարեն Օրինաց երկիր կուսակցության անդամները:

Հունիս 18, 2012 at 15:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր