

ԷկոԼուր
Հունիսի 20-ին Ռիո դե Ժաներոյում (Բրազիլիա) մեկնարկում է ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված «Ռիո +20» գագաթնաժողովը: ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ռիոյի գագաթաժողովն անվանել է ՄԱԿ-ի պատմության մեջ ամենակարեւոր գագաթաժողովներից մեկը: Գագաթաժողովին կմասնակցեն ավելի քան հարյուր նախագահներ եւ վարչապետներ, հազարավոր խորհրդարանականներ, քաղաքապետեր, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ եւ գիտնականներ: Գագաթաժողովի նպատակն է աղքատության մասշտաբները կրճատելու, սոցիալական հավասարությունն առաջ մղելու եւ շրջակա միջավայրը պաշտպանելու միջոցով ուրվագծել դեպի կայուն զարգացում տանող ուղին:
Այս կապակցությամբ ՄԱԿ-ն առանձնացրել է յոթ հիմնական հարցեր, որոնք ուշադրություն են պահանջում` աշխատատեղերի ստեղծում, դեպի էներգետիկա մուտքի ապահովում, կայուն քաղաքների կառուցում, պարենային անվտանգության ապահովում,կայուն գյուղատնտեսության զարգացում, դեպի ջուր մուտքի ապահովում եւ օվկիանոսների պաշտպանություն, բնական աղետների հետեւանքների նվազեցում:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլեյը գրավոր դիմել է բոլոր անդամ պետություններին` հիշեցնելով իրենց պարտավորությունների մասին, որոնք ստանձնել են 20 տարի առաջ` «Ռիո+10»-ի շրջանակներում: Այդ պարտավորությունները վերաբերում են մարդու` առողջ եւ արդյունավետ կյանք ունենալու իրավունքին: Նավի Պիլեյն իր դիմումով նախազգուշացրել է, որ ռազմավարությունները, որոնք ուղղված են տնտեսական աճին եւ արդարության հարցին պատշաճ ուշադրություն չդարձնելուն եւ նրա հետ կապված շրջակա միջավայրին, սոցիալական խնդիրներին եւ մարդու իրավունքներին պատշաճ ուշադրություն չդարձնելուն, չեն հասնի տնտեսական նպատակների եւ վնաս կհասցնեն մոլորակին եւ նրա վրա ապրող մարդկանց հիմնական իրավունքներին:
Հունիս 19, 2012 at 14:48
