IPEN կայուն օրգանական աղտոտիչների վերացման միջազգային ցանցը կոչ է անում «ՌԻՈ+20»-ին հրաժարվել թափոնների այրման մտահաղացումից

IPEN կայուն օրգանական աղտոտիչների վերացման միջազգային ցանցը կոչ է անում «ՌԻՈ+20»-ին հրաժարվել թափոնների այրման մտահաղացումից

ԷկոԼուր-Эко-Согласия

IPEN կայուն օրգանական աղտոտիչների վերացման միջազգային ցանցը, որը միավորում է տարբեր երկրների ավելի քան 700 ոչ կառավարական կազմակերպություն,  դիմում է իր ցանցի անդամներին` խնդրելով արագ կապվել իրենց երկրների` ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված «Ռիո +20» գագաթնաժողովի պատվիրակությունների հետ եւ ներկայացնել հետեւյալ դիմումը. «Մենք դիմում ենք երկրների կառավարություններին` խնդրելով հանրագումարային փաստաթղթի 220 պարագրաֆի տեքստից հանել այն դրույթը, որը վերաբերում է որպես վառելիք թափոններն այրելուն:

Այդ պարագրաֆում առաջ է մղվում որպես վառելիք թափոններն այրելու հարցը:  Թափոնների օգտագործման հաշվին վառելիքի ստացումը կհանգեցնի ամբողջ աշխարհում աղբի այրման գործարանների ինտենսիվ կառուցման: Ինչպես դա արդեն տեղի է ունենում շատ երկրներում, շուկաներում ներկայացված են տեխնոլոգիաներ, որոնք հանրային փորձաքննություն չեն անցել, չունեն անկախ փորձագետների կողմից հաստատված փաստաթղթային տվյալներ աղտոտող նյութերի արտանետումների մասին:

Էկոլոգիապես անվտանգ վերամշակման  եւ թափոնների առաջացումը նվազեցնելու փոխարեն թափոնների այրման զարգացումն անխուսափելիորեն կբերի տոքսիկ քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտմանը»,- նշված է դիմումում:

Հունիս 19, 2012 at 15:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր