ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հակաբնապահպանական օրինագծերին

ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հակաբնապահպանական օրինագծերին

ԷկոԼուր

ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ի նիստում «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Էկոլոգիական հասարակական դաշինքը, Գեղարքունիքի 20 հասարակական կազմակերպություններ դիմել էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանին, որպեսզի չեղյալ համարվեին հունիսի 20-ի քննարկումները և նշանակել առանձին ընդլայնված քննարկում` հնարավորություն տալով մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերին: Նշենք նաև, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին արգելել էին մասնակցել հանձնաժողովի նիստին:

 «Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով կառավարությունն առաջարկում է 2012 թվականին Uեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել  մինչեւ  320 մլն խորանարդ մետրը՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնելով օրենքով սահմանված ծավալը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նախաձեռնությունը հիմնավորեց ոռոգման ջրի սակավությամբ, Ապարանի, Ազատի ջրամբարներում, Հրազդան գետում սպասվածից քիչ ջրային պաշարներով, ինչի հետեւանքով դեֆիցիտը կկազմի 150 մլն խորանարդ մետր:

Քննարկելով Սեւանա լճից լրացուցիչ ծավալով ոռոգման նպատակով ջրի բացթողման հարցը՝ հանձնաժողովն առաջարկեց հաշվարկները ներկայացնել տեղեկանքի տեսքով՝ առավել հիմնավոր պատկեր ունենալու համար: Միաժամանակ, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ հարցը քննարկվել է նաեւ հասարակական կազմակերպությունների հետ, եւ եկել են այն եզրակացության, որ սակավաջրության խնդիրն իսկապես արդիական է: Նրա խոսքով, սակայն, պետք է անպայման շեշտել «մինչեւ  320 մլն խորանարդ մետր» ծավալը, քանի որ չի բացառվում ՝ հնարավոր լինի բավարարվել ավելի քիչ քանակությամբ:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն»,- նշված է պաշտոնական տեղեկատվության մեջ:

Հունիս 20, 2012 at 19:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր