

ԷկոԼուր
Մենք շարունակում են ներկայացնել Քաջարան գյուղի խնդրին նվիրված տեսանյութերի շարքը, որից կառավարության որոշմամամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար հողեր են վերցվել:
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայան. « Ուզում է գյուղը վերացնի, 100 աշխատատեղ բացի չէ, տենց է գրված, ես էլ ասում եմ 125 ընտանիք ունեմ, ամեն ընտանիքս 4 ընտանիք է պահում: Ես 1000 ընտանիք պահում եմ…»:
Քաջարան գյուղի բնակիչ. « Դա իհարկե քաղաքական հարց է, սահմանին մոտիկ, սահմանամերձ գյուղ է Ժողովրդի պաշտպանները գտնվում են հենց այստեղ…»:
Նշենք, որ հանրային բուռն քննարկումից եւ ԶՊՄԿ-ին հողերը տալու դեմ պայքարից հետո խնդիրը սառեցվեց, ինչը կապված է երկրում անցկացվող ընտրությունների հետ:
Հունիս 25, 2012 at 16:31
