«Green Alternative»-ը կոչ է անում կառավարությանը կատարել Եվրամիության հետ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները

«Green Alternative»-ը կոչ է անում կառավարությանը կատարել Եվրամիության հետ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները

ԷկոԼուր - Green Alternative

 «Green Alternative» հասարակական կազմակերպությունը տարածել է դիմում, որում ասված է.  «Մենք ենթադրում ենք, որ Վրաստանի բնապահպանական կառավարման վերջին միտումները հակասում են Վրաստանի կառավարության պարտավորություններին, որը Վրաստանը ստանձնել է ԵՄ-Վրաստան Արևելյան գործընկերության  ծրագրի շրջանակներում:

Վրաստանի խորհրդարանի կողմից 2012թ. մարտին ընդունված բնապահպանական օրենսդրական փոփոխությունները թույլ են տալիս անորոշ ժամկետով համաձայնագիր կնքել շահագրգիռ կողմի և Վրաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ բնապահպանության և բնական պաշարների գործածման վերաբերյալ, ինչը պարունակում է բնապահպանական, կոռուպցիոն, տնտեսական, սոցիալական և քաղաքական ռիսկեր:

Բնապահպանական օրենսդրությունում կատարված մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ընդունվել են հապճեպ կերպով, խախտում են Վրաստանի հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգը: Կազբեգի ազգային պարկի տարածքը կրճատվել է հանուն Դարիալի ՀԷԿ-ի կառուցման, նոր Լազիկա քաղաք է պլանավորվում կառուցել Կոլխեթի ազգային պարկի հարևանությամբ` Ռամսարի կոնվենցիայով պաշտպանված ճահճային տարածքներում: Մենք մտահոգվում ենք, որ վերոհիշյալ նախագծերին առնչվող բոլոր օրենսդրական փոփոխությունները կատարվել են օրինագծի քննարկման ընթացքում չներգրավվելով շահագրգիռ կողմերին կամ քաղաքացիական հասարակությանը:

ՇՄԱԳ-ի մասին օրենքը նույնպես թույլ է. ձեւավորվել է չափազանց անհանգստացնող պրակտիկա` սկսել տարբեր նախագծեր առանց ունենալու բնապահպանական թույլտվությունները:

Որպես նոր նման դեպք, առանձնահատուկ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել Նենսկրա ՀԷԿ-ի կառուցմանը /Սվանեթի/ շրջան, որի պաշտոնական բացումը կատարել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մինչդեռ տվյալ նախագիծը դեռ չի ստացել որևէ բնապահպանական թույլտվություն կամ համաձայնություն:

 «Green Alternative»-ը կոչ է անում Վրաստանի կառավարությանն իր գործողությունները  համապատասխանեցնել Եվրամիություն-Վրաստան Վրաստան Արևելյան գործընկերության  ծրագրի գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորություններին և միջոցներ ձեռնարկել՝ կանխելու շրջակա միջավայրի վատթարացումը, պաշտպանել մարդու իրավունքները և վերջ տալ բնական պաշարների ոչ ռացիոնալ գործածումը»:

Հուլիս 06, 2012 at 19:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր