

ԷկոԼուր
Ինչպես հայտնի է, կառավարությունը մտադիր է ընդլայնել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը, որը ավարտվում է 2016թ-ին: ՀԱԷԿ-ի շահագործումից հանելու գործողությունների պլանը` ժամկետը երկարցնելու որշման մասին ուղղումով, արդեն պատրաստ է:
Այսպիսով, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված ՀԱԷԿ-ի շահագործումից հանելու գործողությունների պլանից հետեւում է, որ առաջին գործողությունները` «Որոշել անհրաժեշտ օրենսդրական և կարգավորող փաստաթղթերի կառուցվածքը և ցանկը», որոշվել են դեռ 2008թ-ին: 2011թ-ից սկսվել է այդ փաստաթղթերի մշակման փուլը: Հետագայում նախատեսվում է «Հետշահագործման գործունեություն և ծրագրեր» փուլը, որը պետք է մեկնարկի 2015թ-ին: 2016թ-ից 2023թ-ը պետք է հեռացվեն վտանգավոր նյութերը, իրականացվի ասբեստային մեկուսացում, ստեղծվի աշխատած միջուկային վառելիքի պահման պահետարան, իրականացվի առաջին կոնտուրի «կոշտ» ապաակտիվացում եւ այլն: Հետո գալիս է թափոնների կառավարման համար տեղակայանքների ստեղծման փուլը: Եւ այստեղ մենք հիշեցնում ենք մեր ատոմային էներգետիկայի ամենաթույլ կողմերից մեկը: Դա, իհարկե, ռադիոակտիվ թափոններն են: Դրանց թաղման վայրը, ենթադրաբար, ռուսական պոլիգոններն են: Բայց այնտեղ ավելի քան 20 տարի է` թափոնները չեն տարվում երկաթուղային հաղորդակցության բացակայության պատճառով: Դրանց ժամանակավոր պահեստարանը ՀԱԷԿ-ի տարածքում է: 2010թ. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն արդեն իսկ փորձել է Արարատի մարզում` Զանգակատուն գյուղի մտակայքում, հարթակ գտնել ռադիոակտիվ թափոնների թաղման համար: Փնտրում էին հարթակ, որը պետք է ունենար տպավորիչ չափսեր` 2 քառակուսի կիլոմետր 1 կիլոմետրանոց թունելով: Սակայն, տեսնելով տեղի բնակչության դիմադրությունը, որոնողները հեռացան: Արդյո՞ք երկար ժամանակով: Վերոնշյալ պլանում այդ գործողությունների իրականացման ժամկետը նշված չէ: Եւ վերջապես, օբյեկտների ապամոնտաժում եւ եւ հարաթակի ազատման գործողությունների մասին: Պլանով այդ գործողությունները պետք է իրականացվեն 2023-ից 2046 թվականներին` այսինքն, մեր կառավարության համար շատ հեռու ապագայում:
Հուլիս 09, 2012 at 13:51
