

ԷկոԼուր
ԷկոԼուրն առաջարկում է անուններով ծանոթանալ ՀՀ ԱԺ պատգամավորների հետ, ովքեր մասնակցել են ՀՀ կառավարության կողմից ներկայացված Սեւանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրենսդրական փաթեթի քվեարկությանը:
Հիշեցնենք, որ փաթեթը հունիսի 22-ին ՀՀ ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրասյանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից, հունիսի 22-ի ԱԺ արտահերթ նիստում որոշվել է մի շարք օրենքների նախագծեր` այդ թվում «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքներն առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում ներկայացնել երկրորդ ընթերցման:
Նշենք, որ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 63-րդ հոդված 2-րդ կետի համաձայն` քննարկվում են երկու ընթերցմամբ: Մինչդեռ նույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը 7 օրվա ընթացքում ուղարկվում է հանրապետության նախագահին, կառավարություն, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին: Նույնն էլ երկրորդ ընթերցման դեպքում է:
Եթե հարցը արդեն իսկ որոշված էր, ապա այս պարագայում առնվազն զարմանալի է ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանի այն հայտարարությունը, թե պատրաստ են հարցը քննարկել հասարակական կազմակերպությունների հետ` հաշվի առնելով վերջիններիս մեծ ուշադրությունը ( ՀՀ ԱԺ կայքի «Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը» վերնագրով հրապարակումից):Նշենք, որ ՀԿ-ների ներկայացուցիչներին թույլ չեն չտվել մասնակցել հանձնաժողովի նիստին, ոչ էլ աձագանքել են խնդրի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված նամակներին:
Այդպիսով, հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովը փակեց Սեւանի հարցը, նույն օրում երկու ընթերցմամբ քվեարկելով փոփոխությունների օգտին, որոնց համաձայն Սեւանա լճից օրենքով սահմանված առավելագույն 170 միլիոն խմ-ի փոխարեն բաց կթողնվի 320 միլիոն խմ ջուր: Օրինագծերի օգտին երկրորդ ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 13, ձեռնպահ՝ 0:
Կողմ են քվեարկել Հայաստանի հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինաց երկիր կուսակցությունների պատգամավորները՝ Սամվել Ֆարմանյանը, Արթուր Ստեփանյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը, Ռուբեն Հովսեփյանը, Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, Ռուբեն Սադոյանը, Գարեգին Նուշիկյանը, Լյովա Խաչատրյանը, Մհեր Սեդրակյանը, Մնացական Մնացականյանը, Մուրադ Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Սեդրակ Սարոյան, Հրանտ Գրիգորյանը, Ալեքսան Պետրոսյանը, Մանվել Բադեյանը, Կարեն Բոթոյանը, Հակոբ Հակոբյանը, Աշոտ Աղաբաբյանը, Մարտուն Գրիգորյանը, Սամվել Բալասանյանը, Հայկ Գրիգորյանը, Վահե Հակոբյանը, Հակոբ Հակոբյանը, Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գագիկ Մինասյանը, Հովհաննես Սահակյանը, Հերմինե Նաղդալյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Մանվել Գրիգորյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, Արա Բաբլոյանը, Կարինե Աճեմյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Մարգարիտ Եսայանը, Վարդան Այվազյանը, Կարեն Ճշմարիտյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանը, Նահապետ Գեւորգյանը, Մարտին Սարգսյանը, Առաքել Մովսիսյանը, Նաիրա Կարապետյանը, Հովհաննես Սոֆոյանը, Սպարտակ Մելիքյանը, Շիրակ Թորոսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Արմեն Մխիթարյանը, Արտակ Դավթյանը, Վոլոդյա Բադալյանը, Մկրտիչ Մինասյանը, Տաճատ Վարդապետյանը, Գուրգեն Արսենյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Էնֆիաջյանը, Ռուբեն Գեւորգյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Ռուստամ Գասպարյանը, Հրանտ Դավթյանը, Մերուժան Սիմոնյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Բազմասեր Առաքելյանը, Արա Արամյանը, Արմեն Ավետիսյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հեղինե Բիշարյանը, Խաչիկ Հարությունյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը:
Դեմ են քվեարկել Հայ ազգային կոնգրեսի, ՀՅԴ եւ Ժառանգություն կուսակցությունների պատգամավորները՝ Էդմոն Մարուքյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արծվիկ Մինասյանը:
Մնացած պատգամավորները կամ չեն քվեարկել, կամ բացակայել են խորհրդարանից:
Նշենք, որ օրինագծերին կողմ է քվեարկել նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի պատգամավոր, ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը:
Հուլիս 16, 2012 at 14:24
