Փամբակ գյուղի բնակիչներ` հենց ընտրություններ են, խոստումներ են տալիս, հետո գնում են եւ ոչինչ չեն անում

Փամբակ գյուղի բնակիչներ` հենց ընտրություններ են, խոստումներ են տալիս, հետո գնում են եւ ոչինչ չեն անում

ԷկոԼուր

«Ընտրության ժամանակ եղավ, դեպուտատ լինի, նախագահ լինի, ով ուզում է լինի, կգա, ստեղ ժողով կանի, դպրոցի հայաթին ժողով կանի: Էս կանենք, էն կանենք` խոստումներ կտան, կթողնեն, կգնան, ոչ մի բան ոչ մենք տենում ենք, ոչ էլ տեղյակ ենք, ոչ էլ մեր երեխեքն են տենում»,- ընտրությունների մասին ասաց Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի բնակչուհին:

Բնակիչները հերթական անգամ հիասթափված են: «Ես բազմազավակ մայր եմ, 6 երեխա ունեմ, որից 2-ն ամուսնացրել եմ, 4-ը մնում է: Մարդս նայոմնիկ է, 15 օր պոստ, 15 օր տանը: Ի՞նչ է նրա աշխատավարձը 8 շնչի համար: Նպաստ եմ ստացել 2 տարի: 2 ամիս էլ տվել եմ փարոսի աշխատողին, որ 10 ամիս նպաստ եմ ստացել: Զանգել ասել է, քեզ նպաստ չի հասնում, կամ պիտի դու աշխատանքից դուրս գաս, կամ ամուսինդ: Ես դպրոցում տեխնիկական աշխատող եմ: Թեկուզ ինձ օգնեն, իմ բնակարանը վերանորոգեմ, անասնագոմս լռիվ ջուր է լցվում, որ անձրեւ է գալիս, շիփերը վերանորոգենք` տանիքը: Ասել են հա, բայց հան չկա»:

Մեկ ուրիշն էլ ասում է. «Մեր էս գյուղի ապրողները ոչ մի բանից չեն օգտվում` ոչ անտառից (վառելիքի մասին է խոսքը): Ես` ինքս, չարչարվում եմ, 2 գառ եմ պահում, որ տամ, Իջեւանից փայտ բերեն, փոխանակեմ: Թեկուզ աշխատում եմ, ի՞նչ աշխատավարձ եմ ստանում, 40 հազար: Էդ էլ էս տարի է, որ ամեն ամիս ստանում  ենք: Մենք, է~, տարիներով աշխատավարձ չենք տեսել»:

Փամբակի բնակիչ. «Եթե հանկարծ դեպուտատի ընտրություն է, գալիս են, մեծ սարեր են խոսք տալիս ժողովրդին, որ էս տենք անի, էն տենք անի, հենց ընտրվեց, էլ ով է ում պետք»:

Մենք կցանկանայինք, որ այս տեսանյութը դիտեր ՀՀ ԱԺ պպատգամավոր, ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը, ով որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել է 023 տեղամասում, որի մեջ մտնում է նաեւ Փամբակ գյուղը: Հնարավոր է, որ նա ձեռնամուխ լինի իր նախընտրական խոստումների կատարմանը:



Հուլիս 20, 2012 at 20:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր