

ԷկոԼուր
ՀՀ Մշակույթի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է ներկայացնել «Արջերի» եւ «Մոզրովի» քարանձավների մուտքերի կազմակերպման նախագծեր: Այս մասին Մշակույթի նախարարությունը տեղեկացրել է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությանը` ի պատասխան վերջինիս նամակ առաջարկների:
«Թռչկանը»-ը, ահազանգելով Արջերի» եւ «Մոզրովի» քարանձավերի մուտքրի բաց լինելու եւ այցելուների կողմից քարանձավներին մեծ վնաս պատճառված լինելու մասին, Մշակույթի նախարարությանն առաջարկել էր.
«1. Սեղմ ժամկետներում ամրացնել «Արջերի» քարանձավի մուտքի դռան կողքի քարե պատն այնպես, որ իրականում հնարավոր չլինի այդտեղից մուտք գործել քարանձավ: Մեր կարծիքով, դրա համար մեծ ֆինանսական ծախսեր չեն պահանջվում, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր պետական այրերը ամեն ինչ կապում են պետության ֆինանսական սուղ միջոցներ ունենալու հետ, հետեւաբար մենք առաջարկում ենք մեր պատրաստակամությունն այդ աշխատանքներին աջակցելու հարցում:
2. Պետք է տեղադրել նոր կողպեք, որի բանալու մեկ օրինակը կլինիՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցչի մոտ, իսկ երկրորդը` ՀՀ անձավագիտական կենտրոնում: Այն խմբերը, որ կցանկանան մուտք գործել քարանձավ, պարտավոր են ձեռք բերել ՀՀ մշակույթի նախարարությունից հատուկ թույլտվություն եւ ուղեկցվեն համապատասխան փորձառություն ունեցող անձանց կողմից, որոնք կարող են լինել նույն անձավագիտության կենտրոնի անդամները:
3. Խնդրում ենք Ձեզ միջոցառումներ ձեռնարկել նաեւ «Մոզրովի» քարանձավի քանդված տանիքը փակելու ուղղությամբ: Նախկինում մենք հայտնել էինք մեր ցանկությունն այդ աշխատանքներում ներգրավվելու մասին, սակայն որեւէ արձագանք ՀՀ մշակույթի նախարարության կողմից չենք ստացել:
4. Անհրաժեշտ է կազմակերպել քննարկում համապատասխան մասնագետների հետ, ստեղծել աշխատանքային խումբ եւ կազմել միջոցառումների պլան, որով հնարավոր կլինի եւ հետագայում պահպանել բնության այս հրաշքները եւ կանոնակարգել քարանձավներ այցելող անձանց եւ խմբերի մուտքը»:
Օգոստոս 20, 2012 at 19:18
