Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտը կարգավորող օրենսդրությունը թերի է

Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտը կարգավորող օրենսդրությունը թերի է

ԷկոԼուր

Օգոստոսի 23-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման պահանջները: Որոշման փաստաթղթերի համաձայն` ՀՀ օրենսդրությունը չունի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր: Գործընթացը նոր է եւ որոշման ընդունումը հնարավորություն կտա ունենալ նաեւ մի շարք գերատեսչական իրավական ակտեր, էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարացման գործընթացի մանրամասն կարգավորման համար:

Որոշմամբ սահմանվելու են ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման գործընթացն ապահովող միջոցառումների՝ էներգաբլոկի տեխնիկական հնարավորության գնահատման, համալիր հետազոտման, անվտանգության գնահատման, շահագործման նախապատրաստման ծրագրի նկատմամբ պահանջները,  դրանց  արդյունքների ամփոփման եւ ներկայացնելու նկատմամբ պահանջները: Որոշման նախագիծը մշակելիս` ուսումնասիրվել են Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության՝ համանման էներգաբլոկներ ունեցող ԱէԿ-ների շահագործման նախագծային ժամկետի երկարացումը կարգավորող փաստաթղթերը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության համապատասխան ստանդարտները:

էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ հայտ և համառոտ ծրագիր շահագործող կազմակերպությունը պետք է ներկայացնի Էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի ավարտից առնվազն չորս տարի առաջ: ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետն ավարտվում է 2016թ-ին: Այդպիսով 2012թ-ը հայտի ներկայացման վերջին տարին է:

Օգոստոս 27, 2012 at 15:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր