

ԷկոԼուր
«ՎՏԲ Հայաստան» բանկը եւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը պատրաստակամություն են հայտնել մասնակցություն ունենալ Գլխավոր պողոտայի Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածի կանաչապատման և շատրվանների բարեկարգման աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երեւանի քաղաքպետ Տարոն Մարգարյանին ներկայացվել են նաև վերոնշյալ հատվածի բարեկարգման նախնական էսքիզները:
Քաղաքապետը զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետին հանձնարարել է ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ համապատասխան մասնագետների հետ քննարկել առաջարկներն ու հաստատման ներկայացնել բարեկարգման վերջնական տարբերակը:
Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա և Սարյան փողոցի միջնամասում գտնվող այգու շատրվանները վերագործարկվել են «ՎՏԲ Հայաստան» բանկի աջակցությամբ։
Օգոստոս 27, 2012 at 17:43
