ՀՀ նախագահի նստավայրից հետաքրքիր առաջարկ է արվել Դալմայի այգիների հողօգտագործողներին

ՀՀ նախագահի նստավայրից հետաքրքիր առաջարկ է արվել Դալմայի այգիների հողօգտագործողներին

ԷկոԼուր

ՀՀ նախագահի նստավայրից հետաքրքիր առաջարկ է արվել Դալմայի այգիների հողօգտագործողներին, ովքեր ամեն շաբաթ բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել պահանջող հողօգտագործողներին նախագահի աշխատակիցներն առաջարկել են  իրենց հանձնել կանաչ գույնի պահանջապաստառները` փոխարենը խոստանալով հանդիպում ՀՀ նախագահի հետ: «Մենք մեր պաստառները տվեցինք իրենց, հիմա հերթը իրենցն է` կատարելու իրենց խոստումը».- «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը` հրավիրելով բոլորին մասնացելու սեպտեմբերի 11-ին, ժամը 10:00-ին, Բաղրամյանի մետրոյի մոտ կայանալիք հերթական ակցիային:

Հիշեցնենք, որ Դալմայի այգիների հողօգտագործողներն արդեն 9 տարուց ավելի է` պայքարում են իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանության համար, բայց դեռ ապարդյուն: 

Սեպտեմբեր 10, 2012 at 16:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր