Դալմայի այգիների հողօգտագործողներին ՀՀ նախագահի աշխատակազմը հուսախաբ արեց

Դալմայի այգիների հողօգտագործողներին ՀՀ նախագահի աշխատակազմը հուսախաբ արեց

ԷկոԼուր

Դալմայի այգիների հողօգտագործողներին ՀՀ նախագահի աշխատակազմը հուսախաբ արեց: սեպտեմբերի 11-ին նրանց հանդիպումը  ՀՀ նախագահի հետ չկայացավ: Պատճառը ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության պետի տեղակալ Գոռ Դարբինյանի վատառողջությունն էր: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, հենց Գոռ Դարբինյանը պետք է կազմակերպեր նախագահի հետ հանդիպումը, եւ որ նրա վատառողջության պատճառով հանդիպումն անորոշ ժամնակով հետաձգվել է:  Հիշեցնենք, որ Ռուզաննա Ղազարյանի տեղեկացմամբ` ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները Դալմայի հողօգտագործողներին առաջարկել էին կանաչ ցուցապաստառներն իրենց տալու դիմաց հանդիպում կազմակերպել ՀՀ նախագահի հետ: Այսօր ցուցապաստառները հետ են վերադարձվել ցուցարաներին:

Դալմայի այգիների հողօգտագործողները ՀՀ նախագահից պահանջում են լուծել իրենց խնդիրը` կամ փոխհատուցել իրենցից վերցված այգիների դիմաց, կամ հետ վերադարձնել:

Սեպտեմբեր 11, 2012 at 16:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր