ԶՊՄԿ-ի պոչատարի վթարը ընկերությանն արժեցավ 294.0 հազար դրամ

ԶՊՄԿ-ի պոչատարի վթարը ընկերությանն արժեցավ 294.0 հազար դրամ

ԷկոԼուր

Օգոստոսի 20-ին տեղի ունեցած  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատար խողովակաշարի վթարի արդյունքում ջրային ռեսուրսներին պատճառվել է  294.0 հազար դրամի վնաս:

«Ողջի գետից կատարված նմուշառման անալիտիկ հետազոտությունների և խողովակատարից արտահոսքի ծավալների հաշվարկի համադրության արդյունքում արձանագրվել է շուրջ 38 տոննա ապարախյուս, որից 28 տոննան լցվել է բաց ջրավազան»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ կոմբինատի պոչատար խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքով հոսող Ողջի գետը  մի ամբողջ օր մոխրագույն էր եւ գարշահոտ էր տարածում:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ԶՊՄԿ-ն  294.0 հազար դրամն արդեն փոխանցել է պետական բյուջե, ինչպես նաեւ ընկերությանը տրվել են հանձնարարականներ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման և հնարավոր խախտումների վերացման վերաբերյալ, մասնավորապես հետագա հնարավոր վթարների դեպքում ապարախյուսի արտահոսքը շրջակա միջավայր հնարավորինս բացառելու նպատակով միջոցառումներ ձեռնարկելու մասին:

Սեպտեմբեր 14, 2012 at 15:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր