

ԷկոԼուր
Սեպտեմբերի 19-ին` 15:00-ին, Սիրահարների այգում կսկսեն միջոցառումներ ի պատիվ Քաղաքացիական հասարակության օրվա: Այս տարվա կարգախոսն է` «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք»: Ծրագրում նախատեսվում է տեղեկատվական ցուցահանդես, որտեղ հնարավոր է ծանոթանակ հասարակական կազմակերպությունների գործունեության հետ: Կարելի է մասնակցել եւ հուզող հարցի վերաբերյալ նամակի ծրարը գցել հատուկ արկղի մեջ: Ապա լինելու է Ֆորում-թատրոն, դասախոսություն-սեմինար, պատ, որտեղ փակցված կլինեն քաղաքացիական հասարակության նպատակները, համերգային ծրագիր:
Սեպտեմբեր 19, 2012 at 13:31
