

ԷկոԼուր
«Global Gold Mining» ընկերությունը հրապարակել է հայտարարություն կապված Վարդան Այվազյանի` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և նախկին բնապահպանության նախագահ, դատավճռի հետ: Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանը կայացեց դատավճիռ, որի համաձայն Վարդան Այվազյանից պետք է բռնագանձեն 37 միլիոն 538 հազար ԱՄՆ դոլար` ի օգուտ «Global Gold Mining» ընկերության: Այվազյանը ինքը պնդում է, որ դրա տակ թաքնված է քաղաքական ենթատեքստ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այվազյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հայտնի փաստերին, ինչպես նաև ամբողջովին անհիմն են, և ուստի, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն («Ընկերություն») ստիպված է բացահայտել հետևյալը.
1. Դատարանը Այվազյանի նկատմամբ Վճիռը կայացրել է 2003 թ.-ին ՍՀԱ ՍՊԸ («ՍՀԱ») բաժնեմասի գնման պայմանագրի («Պայմանագիր») դրույթների համաձայն։ ՍՀԱ-ն հանդիսացել է Հանքավանի հանքավայրի լիցենզառուն։ Պայմանագով սահմանվել է, որ Պայմանագրի նկատմամբ պետք է կիրառվի Նյու Յորքի օրենքը, և որ Պայմանագիրն ընդատյա է Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանին («Պայմանագրային Ընդատություն»)։
2. Դատարանը Այվազյանի նկատմամբ Վճիռը կայացրել է Այվազյանի անձնական ունակությամբ (ոչ որպես նախարարի, այլ Այվազյան անձի նկատմամբ), կիրառելի օրենքով Այվազյանին ճանաչելով որպես ՍՀԱ-ի բաժնետերերին ուղղորդող, նրանց որոշումները ղեկավարող ծպտյալ բաժնետեր (պրինցիպալ)։ Վճիռը կայացվել է 2012 թ.-ի հուլիսի 10-ին, ուժի մեջ է մտել 2012 թ.-ի օգոստոսին, իսկ Վճռի հիման վրա Կատարողական թերթը տրվել է 2012 թ.-ի սեպտեմբերի 6-ին։
3. Ընկերությունը, շարունակաբար, Այվազյանին պատշաճ կերպով ծանուցել է դատական բոլոր փաստաթղթերի, ներառյալ Դատարանում ընթացող դատական գործընթացի, հայցի, գործով ապացույցների, Դատարան ներկայանալու պահանջների, ինչպես նաև Վճիռի վերաբերյալ։ Ընկերությունը Այվազյանին ծանուցումներն ուղարկել է գրանցված փոստային առաքումներով՝ 2012 թ.-ի հունվարի 25-ին, փետրվարի 28-ին, մարտի 14-ին, ապրիլի 27-ին, հունիսի 7-ին և օգոստոսի 15-ին, Այվազյանի՝ Երևան, Ալեք Մանուկյան 10, բն. 16, և Չարենցավան, 6րդ թաղամաս, 22 շենք, բն. 13 հասցեներով, և ստացել է նշված հասցեներում ծանուցումների ստացումը հաստատող անդորրագրերը։ Դատական գործով միայն 2012 թ.-ի ընթացքում Այվազյանը ստացել է 6 (վեց) ծանուցում։
4. «ՍՀԱ»-ի բաժնեմասը Ընկերության կողմից ձեռք բերելու ժամանակ «ՍՀԱ»-ի՝ Հանքավանի հանքավայրում ուսումնասիրության աշխատանքների կատարման պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է ընդամենը 500,000 ՀՀ դրամ։ «ՍՀԱ»-ի բաժնեմասը ձեռք բերելուց հետո աշխատանքների գումարը Ընկերության կողմից բարձրացվել է մինչև ,000 ԱՄՆ դոլար։ Այս պարտավորությունների պարագայում Ընկերության կողմից Հանքավանի հանքավայրում կատարված ուսումնասիրության աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է ,847,755.50 ԱՄՆ դոլար (երկու միլիոն ութ հարյուր քառասունյոթ հազար յոթ հարյուր հիսունհինգ դոլար և հիսուն ցենտ), այսինքն՝ 50 անգամ ավել, քան պահանջվել է պարտավորությամբ։
5. Ուսումնասիրության աշխատանքների արդյունքների հաշվետվությունները (բազմաթիվ հատորներ տեքստով և քարտեզներով) ուղարկվել են Բնապահպանության Նախարարությանը՝ Այվազյանի նախարար լինելու ժամանակ, իսկ հազարավոր նմուշները՝ կրկնօրինակներով, պահվում են Ընկերության պահեստներում մինչ օրս։ Այս պայմաններում, ՍՀԱ-ի լիցենզիան դադարեցվել է, այնուհետև այն փոխանցվել է Այվազյանի վերահսկողության տակ գտնվող այլ ընկերության, այնուհետև վաճառվել երրորդ ընկերության։
Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանում դատական գործընթացի բոլոր փաստաթղթերը հանրորեն մատչելի են, իսկ Վճիռը՝ հրապարակային։
Սեպտեմբեր 20, 2012 at 16:05
