Հերթական շինությունը` Վարդան Մամիկոնյանի արձանի անմիջապես դիմաց

Հերթական շինությունը` Վարդան Մամիկոնյանի արձանի անմիջապես դիմաց

ԷկոԼուր

Վարդան Մամիկոնյանի արձանի անմիջապես դիմաց կառուցում են հերթական շինությունը: Այդ մասին տեղեկացրել է «Իրական Հայաստան» քաղաքացիական նախաձեռնություն: «Այս պահին Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց երկհարկանի կրպակ են կառուցում: Բանվորները հրաժարվում են ինչ-որ մեկնաբանություններ տալ»,- նշվում է հաղորդագրությունում:

"ԷկոԼուր"-ը այս հաղորդագրությունը փոխանցում է Երեւանի քաղաքապետարանի կողմից ստեղծված Հանրային Խորհրդին և հարցնում` տվյալ կառույցը ունի համապատասխան թույլտվություն քաղաքապետարանի կողմից, և եթե այո, ապա ինչպես  է բացատրում Երևանի գլխավոր ճարտարապետ` Նարեկ Սարգսյանը, առեւտրայինի կառույցի հայտնվելը ճարտարապետական կոմպոզիցիայի կնտրոնում` անմիջապես Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց:

Լուսանկարը՝ Ելենա Խաչվանքյանի

Սեպտեմբեր 26, 2012 at 11:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր