Ոստիկանության ջանքերը ապօրինի հատումների դեմ հաջողությամբ ավարտվեց, գտնվեց մեղավորը`83-ամյա Քնարիկ Ա.-ն

Ոստիկանության ջանքերը ապօրինի հատումների դեմ հաջողությամբ ավարտվեց, գտնվեց մեղավորը`83-ամյա Քնարիկ Ա.-ն

ԷկոԼուր

Ըստ ոստիկանության, Սպիտակի բնակիչ`(Լոռու մարզ) 83-ամյա Քնարիկ Ա-ն, մեղադրվում է նրանում, որ կարգադրել է ոմն Վարուժան Մ.-ին ծառ կտրել: Վարուժան Մ.-ն կտրել է ուռենին, որը ինչպես հաղորդագրության մեջ էր ասված. «չեր պատկանում անտառային ֆոնդին, այլ պատկանում էր Սպիտակի համայնքին, և աճել էր Փամբակ գետի ափին: Կտրված ծառը առգրավված է, գործը հետաքննվում է»:

Այս հաղորդագրությունը կարող էր նաև որպես հեգնանք ընկալվել`զանգվածային հատումների ետին պլանին: Գիշերը, առանց որևէ խոչընդոտների,  արդյունաբերական փայտ են տանում անտառներից: Տեղափոխում են մեքենաներով անտառի բիզնեսի համար` այլ ոչ անձնական օգտագործման: Ըստ ICARE (անկախ կազմակերպության) հետազոտությունների, Հայաստանում ապօրինի հատումների իրական ծավալը գերազանցում է պաշտոնական գրանցված ծավալին առնվազն 70 անգամ:

Հոկտեմբեր 02, 2012 at 11:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր