

ԷկոԼուր
Էկոլոգիական հասարակական դաշինքի սոցիալական ցանցը քննարկում է Բնապահպանության նախարարի`Արամ Հարությունյանի հրաժարականի առաջարկը. «Խոսրովի անտառ» արգելոցում տեղի ունեցածի կապակցությամբ:
ԷկոԼուր-ն առաջարկում է.
«հաշվի առնելով Հայաստանում ներկա միտումը` կայացնել էկոլոգիապես կարևոր որոշումներ քաղաքական ճնշման տակ, Բնապահպանության նախարարության առաքելությունից բխող, այն պետք է լինի ինչ-որ տեղ ընդդիմադիր այլ նախարարությունների և գերատեսչությունների նկատմամբ, ինչպես նաև Բնապահպանության նախարարությունը պետք է`
- պահպանի շրջակա միջավայրը և բնական պաշարները, որոնք պատկանում են ժողովրդին,
- կատարի վերահսկիչ գործառույթներ այն գործունեության նկատմամբ, որը այլ նախարարություններ և գերատեսչություններ թույլ են տվել,
- ներկայացնի որոշիչ փորձաքննություն այն նախագծերի նկատմամբ, որը այլ նախարարություններ և գերատեսչություններ համաձայնություն են տվել,
- իրականացի Օրհուսի կոնվենցիայի դրույթները, որով ապահովում է հանրության մասնակցությունը էկոլոգիական կարևոր որոշումների կայացման հարցերում,
ՀՀ բնապահպանության նախարարը պետք է լինի անկուսակցական, ունենա մասնագիտական պատրաստվածություն և լինի փորձառու շրջակա միջավայրի պահպանման ոլորտում: Բնապահպանության նախարարի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնեն հասարակական կարծիքը»: Բոլոր առաջարկները կամփոփվեն հոկտեմբերի 3-ին, ժամը 16:00 հետո:
Հոկտեմբեր 03, 2012 at 12:29
